Պարտությունը՝ ինձ, հաղթանակը՝ ձեզ

Արթուր Հայրապետյան Մարտ 22, 2021

«Պարտությունը իմն է, ես ամբողջը վերցնում եմ իմ վրա միայն մի բանի համար, որ դուք ձեզ պարտված չզգաք։
Պարտությունը՝ ինձ, հաղթանակը՝ ձեզ»։

Կենացի հեղինակը Նիկոլ Փաշինյանն է:

«ՉԻ». Անգամ կարելի էր ծափահարել, եթե վերոհիշյալ տողերը մաս կազմեին հրաժարականի տեքստին: Բայց ավաղ՝ ոչ: Տողերը մաս են կազմում քաղաքական նոր հայտին:

Այսինքն` ես պարտվել եմ, դուք` հաղթել, բայց եկեք այս կենացով սահմանափակվենք, և ես էլի պաշտոնավարեմ: Իսկ եթե դու էլի որոշես պարտվել, մենք որքա՞ն անջատվենք՝ կարծելով, որ միևնույն է՝ հաղթել ենք:

Այս տողերը ոչ միայն անարգանք են Հայաստանի քաղաքացիների նկատմամբ, ոչ միայն անարգանք են իրեն դեռ հավատացողների հանդեպ, այլև անարգանք են բանականության նկատմամբ՝ անկախ ազգությունից, կրոնական և սոցիալական պատկանելությունից:

Կարելի էր բանավիճել, համաձայնել կամ չհամաձայնել, եթե Փաշինյանը ասեր, որ մեղավոր են Լևոն-Տեր Պետրոսյանը, Քոչարյանը, Սերժ և Արմեն Սարգսյանները, բայց այս դեպքում իմաստ չունի: Կարելի է միայն մի լավ կոնսիլիում հրավիրել, որը կպարզի, թե ինչ է կատարվում Փաշինյանի գլխի հետ:

ՉԻ

Կիսվել