Փաշինյանն այս ընտրարշավում իրեն պահում է խուլիգանի պես

Արթուր Հայրապետյան Հունիս 17, 2021

Որ Նիկոլ Փաշինյանն այս ընտրարշավում իրեն պահում է խուլիգանի պես, ինձ համար ակնհայտ է: Կոպիտ վիրավորանքներով լեցուն փողոցային բառապաշար, հոխորտանքներ սեփականատերերի, մտավորականների, հոգեւորականների, ՏԻՄ ղեկավարների հասցեին, նաեւ ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքներ՝ այդ ամենը, կարծում եմ, տեսանելի է: Դա ոչ թե մեկ մարդու վատ դաստիարակության դրսեւորում է, այլ պետության դեգրադացիայի ցուցիչ: (Պարբերաբար դրա վրա ուշադրություն է հրավիրում Մարդու իրավունքների պաշտպանը, որը, կարծես, միակ պաշտոնյան է մնացել Հայաստանում, որին հետաքրքրում է պետության ճակատագիրը): Չեմ կարծում, որ որեւէ զարգացած երկրում վարչապետի թեկնածուի նման վարքը չարժանանար իրավական գնահատականի: Բայց քաղաքակիրթ երկրում նման թեկնածու չէր էլ լինի՝ մարգինալ վարք դրսեւորող քաղաքական գործիչները ժողովրդականություն են վայելում միայն համապատասխան լուսանցքային զանգվածի մոտ: Մինչդեռ Հայաստանում «կզցնելու» եւ «շինելու» կատեգորիաներով մտածողները մի քանի հարյուր հազար են: Բայց այնպես չէ, որ ընդդիմության վարքագիծն այդ առումով օրինակելի է: Մերժելի հնարքներից առանձնացնեմ երեքը.

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2021/06/17/1198847/

 

© 1998 - 2021 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024