Փաշինյանը ժամանեց Մոսկվա

Արթուր Հայրապետյան Ապրիլ 19, 2022

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա պաշտոնական այցով ժամանեց Ռուսաստանի Դաշնություն: Օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորեցին ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն և ՌԴ ԱԳՆ պետական արարողակարգի պետ Իգոր Բոգդաշևը։

 

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այցի շրջանակում վարչապետ Փաշինյանը հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ

Կիսվել