Փաշինյանը խոսում է բացառապես իր ընտրազանգվածի համար

Արթուր Հայրապետյան Նոյեմբեր 10, 2021

Մեր պետության հետագա տասնամյակների համար, թերեւս, ավելի կարեւոր են իշխանության պնդումները Հայոց բանակի մասին, որոնք, բնականաբար, դարձյալ արվում են պարտության մեղքը զինված ուժերի գլխավոր հրամանատարի վրայից զինվորականների վրա գցելու համար: Այնինչ ես համոզված եմ, որ 30 տարվա ընթացքում մեզ հաջողվել է ստեղծել մարտունակ բանակ՝ իհարկե, թերություններով, կամայականություններով, կոռուպցիոն դրսեւորումներով: Հիմա էլ է այդ բանակը մարտունակ, եւ մեր խնդիրների մեծ մասը քաղաքական, ոչ թե ռազմական ոլորտում է: Սեփական ընտրազանգվածի զգացմունքները շոյելու համար փաստացի ասել, որ մենք ոչ մի բանակ էլ չենք ունեցել, որ դա գողերի եւ ավազակների ինչ-որ հավաքածու էր, նշանակում է՝ քար գցել ոչ թե անցյալի, այլ ապագայի ուղղությամբ: Բանակի բոլոր սպաները թալանչիներ են, բոլոր գիտնականները ձրիակերներ են, մշակույթի բոլոր գործիչները «նախկինների սպասավորներ» են, բոլոր դասախոսները կաշառակերներ են, դպրոցի բոլոր ուսուցիչներն անգրագետ են՝ ահա ներկայիս իշխանության քարոզչության առանցքը: Այդ քարոզչությունն, իմ կարծիքով, հակապետական է:

 

Արամ Աբրահամյան

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024