Պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ունի զինծառայողներին սննդով, հագուստով եւ այլ անհրաժեշտ պարագաներով ապահովելու բավարար միջոցներ

Արթուր Հայրապետյան Սեպտեմբեր 17, 2022

Պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ունի զինծառայողներին սննդով, հագուստով եւ այլ անհրաժեշտ պարագաներով ապահովելու բավարար միջոցներ: 

 

Վերոհիշյալ նպատակներով տարատեսակ դրամահավաքների և այլ միջոցառումների իրականացման անհրաժեշտություն այս պահին չկա: 

 

ՀՀ պաշտպանության նախարարությունը բարձր է գնահատում մեր քաղաքացիների մտահոգություններն ու բանակին ամեն կերպ աջակցելու պատրաստակամությունը: 

 

Այդուհանդերձ, եթե որևէ ձևաչափով բանակին աջակցելու ցանկությունը մեծ է, անհրաժեշտ է գործընթացը կազմակերպել և իրականացնել ՊՆ հետ սերտ համագործակցության շրջանակում: 

 

Չհամաձայնեցված գործողությունները կարող են ժամանակի, ինչպես նաև նյութական ռեսուրսների վատնման կամ չարաշահման հանգեցնել` չտալով անհրաժեշտ արդյունք:  

 

Նշված հարցերը համակարգելու համար ՊՆ պատասխանատու պաշտոնյաները պաշտպանության նախարարի օգնականներն են, հեռ.՝ 091 91 11 23 ; 044 35 54 34:

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024