Փաստորեն, Լավրովը ճիշտ էր ասում, որ հայկական կողմը մինչև հիմա չգիտի, թե ինչքան գերի ունի

Արթուր Հայրապետյան Հունվար 20, 2021

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ մեկնաբանելով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությունը, որ հայկական կողմը դեռ հստակ չգիտի իր գերիների քանակն Ադրբեջանում, ասել է. «Հիմա, թե քանի հոգի են այս պահին, ի՞նչ կարևոր է: Կարող է պատահի, որ մեկ ամիս հետո մենք պարզենք, որ ևս 2 գերի ունենք, որոնք անհետ կորածների ցանկում էին»:

«ՉԻ». Դե հա, էլի: Ի՞նչ կարևոր է, թե քանի գերի ունենք: Գերի են, էլի: Հարյուր հատ այս կողմ, հարյուր հատ այն կողմ, դրանից աշխարհը հո չի՞ քանդվելու: Մեկ է, գերի են:

Ընդհանրապես, զգացե՞լ եք՝ ինչքան թեթև ու հանգիստ են խոսում մեր խնդիրների մասին: Երևի երբ հեռախոսի մարտկոցը նստում է, ավելի շատ են դարդ անում, քան մեր պրոբլեմների դեպքում: Շուշի՞ն ենք կորցրել. դե, դժգույն քաղաք էր: Տարածքային կորուստնե՞ր. դե, սենց թե նենց տալու էինք: 

 

Փաստորեն, Լավրովը ճիշտ էր ասում, որ հայկական կողմը մինչև հիմա չգիտի, թե ինչքան գերի ունի: Բայց Լավրովը չգիտի, թե ինչու հայկական կողմը չգիտի: Ոչ թե նրա համար, որ մեզ մոտ կազմակերպչական բարդակ է, այլ որովհետև դա կարևոր չի: 

ՉԻ

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024