Պատերազմը չավարտվող թեմա է

Արթուր Հայրապետյան Նոյեմբեր 19, 2022

Հիշեցնեմ, որ ինչպես անձնակազմի բարոյահոգեբանական վիճակի, այնպես էլ՝ դրա վերականգնելու համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու պատասխանատուն ՊԲ հրամանատարն է։

 

Եթե անձնակազմը բարոյահոգեբանական առումով նման խնդիրներ է ունեցել, ապա այդ զորքը մարտի մեջ չպետք է մտցվեր։

 

Փաստաբանն անընդհատ փորձում էր տապալումների պատասխանատվության բաշխում անել՝ նշելով, որ ներքևի օղակների ձախողումների պատճառով մտահաղացումը չի իրականացվել, իսկ նրանց կատարողականի, չիրագործած խնդիրների կամ մարտական պատրաստության անհրաժեշտ մակարդակի բացակայության պատասխանատվությունը ներքևի օղակի հրամանատարներն էին։

 

Դժվար է պնդել, որ ՊԲ հրամանատարից ներքև՝ հրամանատարի տեղակալներ, դիվիզիա, զորամաս, գումարտակ, վաշտ օղակում խնդիրներ չեն եղել, սակայն նրանց մարտական պատրաստության պատասխանատուն պաշտպանության բանակի հրամանատարն է և նրան դուրս բերել այդ օղակների տապալումների պատասխանատվության դաշտից ուղղակի անհնար է։

 

Եթե ՊԲ հրամանատարն այդ օղակների պատրաստության հարցում պատասխանատվություն չունի, այդ դեպքում ինչի համար են ՊԲ բաժինները, ծառայությունները, ըստ ուղղությունների համակարգող տեղակալները և այլն։

 

Սպառազինության մասով երկար կարելի է խոսել, սակայն ասել, թե ՊԲ հրամանատարը տեղեկացված չի եղել կամ չպետք է տիրապետեր զորամասերի սպառազինության վիճակին, ուղղակի լուրջ չէ։

 

Հենց միայն այն հանգամանքը, որ ամեն շաբաթ ՊԲ-ում զեկույցներ են պատրաստվել սպառազինության ընդհանուր վիճակի մասին՝ տեխնիկական պատրաստության գործակից և այլն, արդեն իսկ խոսում է այն մասին, որ ՊԲ հրամանատարը մինչև պատերազմն էլ շաբաթական կտրվածքով ստացել է զեկույցներ և ներկայացրել վերադասին։

 

Ըստ զեկույցների, կարծես դրանք եղել են նորմալ վիճակում։

 

Եթե եղել են խնդիրներ, ապա դրանց փաստման մասին պետք է լինեն համապատասխան զեկույցներ։

 

Պատերազմը չավարտող թեմա է՝ երկար քննարկումների, վերլուծությունների ու եզրահանգումների համար, սակայն թեման ըստ կոնկրետ հագամանքների, մանրամասների կունենանք, երբ Հայաստանում իշխանություն կփոխվի։

 

 

Տիգրան Աբրահամյան 

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024