Պատերազմը դեռ չի ավարտվել

Արթուր Հայրապետյան Սեպտեմբեր 28, 2022

Պատերազմը դեռ չի ավարտվել...

 

     Մեր Հույսի մարմինը հողին հանձնելու օրվանից սկսած հայրս միշտ նույն երազն է տեսնում: Միշտ նույնը: Հուսոն գալիս կանգնում է մեր բակի իր կառուցած մատուռի կողքին ու ասում. «Գալու՛ եմ, պա՜պ, գալու՛ եմ, էլ չլացեք, գալու՛ եմ .... Պա՛պ, գալու եմ ու էլի գնամ կռիվ... պիտի գնամ էլի, պա՛պ, կռիվը դեռ չի պրծել...»:

     Մեր պատերազմը դեռ չի ավարտվել...

     Միշտ նույն երազը... անընդհատ...

 

     Ասել էր ՀՈՒՅՍԸ՝ մինչև կռիվը չպրծնի, չեմ գա...

      Ու սպասում են որդու ճամփին, սպասում են՝ ողջ գիշեր արթուն մնալով... գոնե գրկեին վերջին անգամ... գոնե գրկեին ու նոր ճանապարհեին....

 

     Մատուռն էլ լքված մնաց...

     Ծառայության մեկնելուց առաջ մեր տան բակն էր նորոգել, բակի մեր հին մատուռի փոխարեն մի նոր մատուռ էր կառուցել, խաչ պատվիրել, մի մեծ, սիրուն խաչ, որ մատուռի տանիքին դնի: Ո՜նց էր հավատում...ի՜նչ սիրով, ի՜նչ ոգևորությամբ էր աշխատում...

     Հենց էդ մատուռում էլ կնքվեց ու գնաց բանակ:

     Երբ Ապրիլյանին կողքին ընկած արկը չէր պայթել, հրաշքով ողջ էր մնացել, բոլորն ասում էին՝ էս մատուռն է մեր Հուսոյին փրկել... ինքն էլ էր հավատում, որ Ամենակարող Աստված իր հետ է... 

       Այս անգամ էլ լուսաբացից կեսգիշեր մեր ծնկաչոք աղոթներն էս մատուռում էին, մինչև.... մինչև մարեց մեր վերջին հույսն ու հավատը, փլվեցին մեր բոլոր երազանքներն ու մարեց մեր օջախի ծուխը...

   Մատուռն էլ լքված մնաց, Հու՜ս, վերջին մոմերն էլ քեզ հետ մարեցին...

      Բայց պատերազմը դեռ չի ավարտվել...

#Հույսս

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024