Պատերազմը շարունակվում է

Արթուր Հայրապետյան Օգոստոս 12, 2021

 

Պատերազմը շարունակվում է։ Մենք ոչ թե կանգնեցնում ենք աղետը, այլ շարունակ մեղադրում մեզնից դուրս` մեր դառը ճակատագիրը։ Ոչինչ չի արվում, որ փրկենք մեր չքնաղ երկիրը։ Ապաշնորհ ու ազգակործան իշխանության նպատակը այլեւս շատ պարզ է` դատարկել Հայաստանը, եւ այն թողնել թշնամուն։ Մենք ամեն բան պետք է անենք, որ թե Արցախում, թե Հայաստանում մարդիկ չգնան։ Ասում եմ ու մտածում` ինչպե՞ս, երբ մենք նպաստում ենք մարդկանց, մեր անտարբերության պատճառով։ 

Եթե խոսում ենք դատական համակարգից, մեծագույն խնդիրներից մեկն այս համակարգում, իմ սուբյեկտիվ գնահատականով կոռուպցիան է։ Դա միշտ էլ խնդիր է եղել, Սոկրատի ժամանակից սկսած, որովհետև դա մարդկային հարաբերությունների մեջ այնքան արմատացած է, որ բնազդի տեսք ունի։ Կոռուպցիայի դեմ պայքարելու համար՝ լուրջ պետական քաղաքականություն, համակարգված ծրագիր ու մոտեցում է պետք, որ չկա։ Արտագաղթի ծավալների նվազեցմանը այսօր կարող է նպաստել միայն մի բան` փակել սահմանները գնացողների առաջ: Հայաստանն այսօր դա չի կարող անել: Մյուս կողմից մարդկանց առաջ ճանապարհները փակելով ժողովրդագրական խնդիր չես լուծի: Արդեն իսկ ծնելիության նվազումը ճգնաժամային կետի է հասել: Անիմաստ է վարչական լուծումներ փնտրել արտագաղթի հարցում, անիմաստ է ջայլամի նման գլուխը ավազների տակ թաղել: Միմիայն մի բան անելով Հայաստանը կարող է նվազեցնել արտագաղթը` արդարադատություն: Սա հստակ քաղաքականություն է. դատարկել երկիրը հատուկ նպատակներով... Պատերազմը շարունակվում է... իսկ ԱԺ-ն շարունակում է անմեղ  արյան հաշվին ինքնահաստատվելու ճիգ գործադրել։ Աղետ է... 

 

Արթուր Հայրապետյան

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024