Պատերազմի ու կապիտուլացիայի երկրորդ արարը.
Անվտանգության խորհրդի նիստում, երբ հավաքվել են մի տեղ ազգադավերը, պատերազմից 5 պակաս վիճակ է ստեղծվում։ Այսինքն բերել հասցրել են նրան, որ մի մասը կործանելով, հասել են երկրորդ արարին։ Հիմա, ազգակործանները բանակցությունները սկսում են համապարփակ խաղաղության պայմանագրի շուրջ։ Սա նշանակումա կապիտուլյացիայի շարունակություն` երկրորդ արար։ Դե իսկ հետո, հետո ոչինչ էլ տեղի չի ունենա, ինչպես որ նոյեմբերի ինին, եւ դրանից հետո։ Օխլոսին պոպուլիզմի ու ստի հերթական դոզան կներարկեն, կասեն ստորագրեցինք որպեսզի պատերազմ չլինի, բայց զոհերը մի կողմ կթողնեն ու հանրության մի հատվածը հավեսով ծափ կտա, ինչպես ծափ էր տալիս Շուշիի կորստի ու կապիտուլյացիայի առաջին արարի ժամանակ։ Ու այսպես մի մասը իբր փրկելով, հայրենիքի մի մասը կհանձնեն թշնամուն, ինչպես որ նախատեսված է, ինչպես որ թշնամին թելադրում է։
Արթուր Հայրապետյան