Շատերի համար ամենամեծ մղձավանջում անգամ պատկերացնելի չէր, որ մի օր Ջերմուկը կդառնա ռմբակոծման թիրախ: Իրականում, սակայն նոյեմբերի 9-ից հետո դեպքերի այսպիսի աղետալի ընթացքի մասին բազմիցս խոսվել էր: Այլ հարց է շատերը խուսափում էին դառը իրողություններից: Նույն ձև և շատերը դեռ պատրանքներ ունեն, որ Երևանը թիրախ չի դառնա և իրենք կխուսափեն, Ստեփանակերտի, Շուշիի, Կապանի, Վարդենիսի, Ջերմուկի, Գորիսի, Սոթքի բնակիչների ապրումները զգալուց: Չէ հարգելիներս չի ստացվելու խուսափել, որովհետև ունենք այնպիսի իշխանություն, որի հանցավոր քաղաքականության հետևանքով օրերից մի օր ճակատամարտը հասնելու է Երևանի դռներ: Ճիշտ այնպես ինչպես Չեմբեռլենի կողմից Չեխոսլովակիան Հիտլերին նվիրելուց հետո գերմանական ավիառումբերը հասան Լոնդոն:
Դավիթ Ֆիդանյան