Պատուհասի իշխանության մեկ օր մնալը` վտանգում է երկրի անվտանգությունն ու ինքնիշխանությունը

Արթուր Հայրապետյան Մայիս 13, 2021

Անգամ Սարդարապատի հերոսամարտի ժամանակ չենք ապրել այսքան ծանր ժամանակներ, ինչպես որ հիմա ենք ապրում` ստորացած։Ինչքան էլ որ երկիրը լցված էր գաղթականներով, սով էր, համաճարակ էր` պատվով ու արժանապատվությամբ հաղթահարեցինք այդ տարիները։ 

Ձեր իրավունքին ու ճաշակին թողնենք Նիկոլին սիրելը։ Եթե շատ եք սիրում, ինչ ասեմ, տարեք ձեր տուն մի կուշտ սիրեք, բայց մենք գործ ունենք երկրի լինել-չլինելու հետ։ Երկիրը արդեն կորցրել է դիմադրողականությունը.... խախտվել է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը։ 

Ազգակործան պատուհասի իշխանության մեկ օր մնալը` վտանգում է երկրի անվտանգությունն ու ինքնիշխանությունը։

Մի պահ է` հաղթահարեցիր վտանգը` դուրս կգաս ծանր վիճակից, չարիքին հեռացնելով, կազատվենք տարատեսակ փորձություններից, աչքաթող արեցինք ու թողեցինք մնա, ու քո արժանապատվության վրա շարունակ ոտք մաքրեն` կկորցնենք երկիր, ու այն հայրենիքը, որի համար տասնյակ հազարավոր տղաների թափված արյան գնով մնաց, բայց շենացնող չեղավ։ 

Արթուր Հայրապետյան

Կիսվել