Պետական գործչի առանձնահատկությունը հենց նրա պատասխանատվության զգացումն է

Արթուր Հայրապետյան Մայիս 13, 2021

Եթե ուղեղներս բթացնենք ու ինչ-որ կերպ ընդունենք, որ պատերազմից հետո, վերջին 6 ամիսների ընթացքում Փաշինյանի կողմից ներկայացված տարատեսակ խաչաձև «պարզաբանումները» ոչ թե կեղծիք ու խայտառակագույն մանիպուլյացիա, այլ` Հիսուսի գալստյան համար ասֆալտ փռողի կողմից ներկայացվող բացարձակ ճշմարտություններ են, այնուամենայնիվ, նույնիսկ չնչին բարոյականության տեր ու պատասխանատվության զգացում ունեցող մարդը` Պետական գործիչը, պատերազմից հետո, գիշեր-ցերեկ պիտի մտածեր, թե ինչպես է ներողություն հայեցելու ժողովրդից ու մեկընդմիշտ հեռանալու քաղաքականությունց:

 

Կրկնում եմ` եթե երևակայաբար համարենք, որ Փաշինյանի ողջ «արդարացման» բազան ոչ թե մանիպուլյացիա, այլ` բացարձակ ճշմարտություն է, միևնույնն է` Փաշինյանը ՈՂՋ պատասխանատվությունը պետք է վերցներ բացառապես իր վրա (բացառեր նույնիսկ թիմային պատասխանատվությունը) և հեռանար: Նման քայլը պետք է թելադրված լիներ հետևյալ հիմնական շարժառիթներով.

- չնվաստացնել պետությունը (բոլոր ինստիտուտները, այդ թվում` Բանակը),

- զերծ պահել ժողովրդին նման խայտառակ ապատիայից,

- աշխարհին, առավել ևս` հակառակորդներին չներկայանալ պարտված առաջնորդի դիրքերից,

- փրկել սեփական թիմը:

 

Այո, նման վարքագծի դեպքում, հասարակության որոշ շերտեր Փաշինյանին, բացի հիմնական մեղքերից, այլ մեղքեր էլ կվերագրեին, սակայն Փաշինյանը, այնուամենայնիվ, պետք է գնար այդ քայլին` ցույց տալու համար, որ ոչ թե պետությունը, ժողովուրդը, կռվողները, սեփական քաղաքական թիմն են պարտվել, այլ` բացառապես ինքը: ՊԵՏԱԿԱՆ գործիչի առանձնահատկությունը հենց նման պատասխանատվության զգացումն է:

 

 Հակառակ սրան, Փաշինյանը ջանք չխնայեց պարտությունը վերագրել պետությանն ու ժողովրդին, ամբողջովին ջախջախեց պետության ինքնիշխանությունը; տարատեսակ մեխանիզմներ կիրառելով` սեփական թիմը դարձրեց իր արկածախնդրական գործելաոճն արդարացնող պատանդների:

Հարութ Ուլոյան

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024