Վախկոտների համար տեղ չկա երջանկության համար, որտեղ հապաղելն այնքան օգտակար չէ, որքան զայրույթի պահին:
Ես մի ծառ եմ, քամու տակ հանգիստ գնում ու հետ եմ նայում, ով հասցրեց կտեսնի քամու տակ պարող մարդուն, ով կախվել է ծառին՝ խաղում է:
Փոշին մտել է կոկորդս, խուտուտ է տալիս, ես անթաքույց հետևում եմ մարդկանց: Այժմ նրանցից երկուսը նստել են ծառի տակ, լկստվում են... հարբուխը ամեն բան խառնում է իրար, ես մի լավ վերևից ծիծաղում եմ... վայր ընկնում... ընկնում եմ նրանց գիրկը: Աղջիկը ձեռքը տանում, բռնում է, ծառից ընկած տերևը: Այժմ ես մենակ չեմ: Մի ժամանակ ես ծառ էի, հիմա տերև... տերևը չորացել է շրջանակի մեջ...
-Բարև, ծառ: Մեկը ներքևից ինձ է հարցնում, ձայն չեմ հանում, որովհետև ինձ ուզում են կտրել: Մարդը հատեց ծառը... ես էլ չկամ...
Դա ընդմիշտ է: Ծուխը դուրս է գալիս հորս սիգարից, բայց հետ չի վերադառնում: Հնարավոր չէ ժամանակը հետ տալ: Դա ընդմիշտ է: Ահա թե ինչու ընտրություն կատարելը այդքան դժվար է: Պետք է ճիշտ ընտրություն կատարել և քանի որ դու դեռ ընտրություն չես կատարել, ամեն ինչ աշխարհում հնարավոր է:
Արթուր Հայրապետյան
Հատված Սարդոստայն-ից