ՊՆ–ի «Կամազը» կողաշրջվել է Վարդենիսի տարածքում, մահացած 22–ամյա Գրիգորը Արտաշատից էր

Արթուր Հայրապետյան Նոյեմբեր 16, 2022

 

 

 

ՊՆ–ի «Կամազը» կողաշրջվել է Վարդենիսի տարածքում, մահացած 22–ամյա Գրիգորը Արտաշատից էր

 

 

Այսօր՝ նոյեմբերի 16-ին՝ժամը 09:50-ի սահմանում, ՀՀ ՊՆ «Կամազ» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի տարածքում։ Տեղեկությունը NEWS.am-ին հայտնեց Վարդենիս խոշորացված համայնքի ավագանու «Միասնական Վարդենիս» խմբակցության ղեկավար Դավիթ Շահնազարյանը։

 

Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ «Կամազ»–ի կողաշրջման հետեւանքով մահացել է զինծառայող Գրիգոր Արթուրի Գրիգորյանը։ 

 

 

Նախարարությունից NEWS.am-ին հայտնեցին, որ Գրիգոր Գրիգորյանը կոչումով սերժանտ էր, սպայական վերապատրաստման դասընթացի մասնակից։ 

 

22–ամյա Գրիգորը Արտաշատ քաղաքից էր։ Տեղեկությունը մեզ հետ զրույցում հայտնել են Արտաշատի համայնքապետարանից։

 

Նախարարության փոխանցմամբ՝ «Կամազ»–ի կողաշրջման հետեւանքով մարմնական վնասվածքներ են ստացել 7 զինծառայող, որոնք տեղափոխվել են կայազորային հոսպիտալ, հետազոտվել են եւ ստանում են անհրաժեշտ բուժօգնություն. զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում:

 

Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն։

Կիսվել