ՊՆ-ն տեղեկացնում է, որ կորել է կապը Հին Թաղերի և Խծաբերդի ուղղությամբ տեղակայված ՊԲ մի քանի մարտական դիրքերի անձնակազմի հետ

Արթուր Հայրապետյան Դեկտեմբեր 16, 2020

Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ երեկ երեկոյան, դեռևս անհայտ պայմաններում, կորել է կապը Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված Արցախի ՊԲ մի քանի մարտական դիրքերի անձնակազմի հետ։

Նախարարությունը նշում է, որ ողջ գիշեր և այսօր առավոտյան շարունակվել են որոնողական աշխատանքները։

«Ռուսական խաղաղապահ զորախմբի միջնորդությամբ գործուն քայլեր են իրականացվում պարզելու հայ զինվորականների գերեվարման հավանականությունը, դրա հաստատվելու դեպքում անհրաժեշտ գործողություններ ձեռնարկելու համար», - ասված է հաղորդագրությունում։

Նախարարությունը նշում է, որ պարբերաբար տեղեկատվություն կտրամադրի որոնողական աշխատանքների ընթացքի վերաբերյալ։

Նշենք, որ ադրբեջանական ԶԼՄ-ներում տեղեկություններ ու տեսանյութեր են տարածվում, թե 100 հայ է գերեվարվել Խծաբերդ ու Հին Թաղեր գյուղերի գրավման ժամանակ: ՊՆ-ն հայտնել էր, որ հայ զինվորների գերեվարման մասին տեսանյութերի առնչությամբ ՊԲ-ից պարզաբանումներ է սպասում։

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024