Փոխադարձ պարանոյա

Արթուր Հայրապետյան Օգոստոս 18, 2022

Պատերազմի եւ ընդհանրապես՝ արտաքին քաղաքականության հարցում, այո, Ռուսաստանը հաճախ գործում է մեր երկրի շահերին դեմ (առաջնորդվելով իր՝ ռուսաստանյան շահերով): Բայց դա ո՛չ նեղանալու, ո՛չ բողոքելու, ո՛չ էլ Փաշինյանի իշխանությանն արդարացնելու թեմա է, ինչով, իմ կարծիքով, զբաղվում են իշխանամետ եւ «արեւմտամետ» շրջանակները: Սուրմալուի ողբերգության հարցում արտաքին հետք փնտրելն, ինձ թվում է, պարանոյայի նշան է: Բայց պետք է ասել, որ պարանոյան փոխադարձ է: Հայտնի լրագրող Սեմյոն Պեգովը, որին շատերը կապում են ռուսական բանակի Գլխավոր հետախուզական վարչության (ГРУ-ի) հետ, առանց որեւէ հիմք կամ ապացույց բերելու, պայթյունի մեջ մեղադրել է Ազգային-ժողովրդավարական բեւեռին: Պեգովն էլ ռուսակա՛ն կողմի պաշտոնական քարոզիչ է, եւ նրա ասածներին պետք է վերաբերվել «լրջության» նույն աստիճանով:

 

Արամ Աբրահամյան 

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024