Քայքայիչ ուժերը մի տեղից են կառավարվում

Արթուր Հայրապետյան Ապրիլ 11, 2022

Երբ մի տեղից ես կառավարվում, քեզ ոնց ուզեն, այնպես էլ օգտագործելու են, որովհետեւ դու արդեն որոշում ես կայացրել` լինել ստրուկ, բայց միաժամանակ փող աշխատել։ 

Ինչ ասում են, այն էլ կատարում են։ Ծռիստները վառ օրինակ։ Քայքայիչ աղանդները վառ օրինակ։ Ազգակործան իշխանությունները վառ օրինակ։ Սուս մնացող, բայց միաժամանակ ընդդիմության անվան տակ շոուներ կազմակերպողները վառ օրինակ։ Խառնակությունների հեղինակներն էլ պարտադիր թույնի չափաբաժինը ավելացնելով։ «Մարդասիրություն» քարոզները մարդ ատող զանգված, «հայրենասիրություն» քարոզները անհայրենիք, «խաղաղություն» քարոզները իրենք իրենց հետ խաղաղ չեն։ Բայց քանի որ կատարողներ են, պետք է իրագործել թշնամու թելադրանքը, որովհետեւ նրանք այլեւս իրենք իրենց չեն պատկանում։ 

Չմոռանանք, որ գլոբալիստների տերերը տարածաշրջանում Թուրքիան է։ Ասում են պետք է գնաք հայ մարդ սպանեք, սուս ու փոս գնում են սպանում են, ասում են Արցախի դրոշը պետք չէ` պղծեք, պղծում են: Պետք է նաեւ ցույց տալ, որ մենք մոռացության ենք տվել մեր սուգն ու վիշտը, այսինքն թշանամուն ցույց տալ, որ մենք պատրաստ են ներել.... Դրա համար էլ առաջին դեմքի կնկա մակարդակով սգահան են արել որոշ որդեկորույս մայրերի, ու հասարակությանը բաժանել տվել։ Եվ ունենք այն, ինչ ունենք։ Ներքին ու արտաքին թշնամիներով շրջափակված, որոնց նպատակը այնուամենայնիվ թշանամուն ծառայելն է, ինչի դիմաց էլ ամենօրյա ռեժիմով խաղաղություն են քարոզում ու սեւ բերում մեր երկրի գլխին։

 

Արթուր Հայրապետյան

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024