Քննելով վերջին օրերի հայաստանյան իրադարձությունների զարգացման ընթացքը

Արթուր Հայրապետյան Սեպտեմբեր 24, 2022

Վեհափառ Հայրապետի հետ ՀՀ երեք նախագահների հանդիպման արդյունքներին սպասելիս ցանկանում եմ ասել հետևյալը ' ներքոշարադրյալ տեքստիս նպատակն է մեր հայրենապաշտպանության գործին լծված պատասխանատուների շրջապատում տեսնել խիզախ, վստահելի, հուսալի, անձնվեր և ոգեղեն աջակիցներ։

 

        Քննելով վերջին օրերի հայաստանյան իրադարձությունների զարգացման ընթացքը, ակնհայտ դարձավ հետևյալը'

 

1. Մեր զինվորների մի նոր փաղանգ մատաղվեց հերթական անգամ, և ոչ մի գործողություն ու եզրակացություն ՉԻՐԱԳՈՐԾՎԵՑ ընդդիմության կողմից։

 

2. Հայ տղա'-մարդիկ, ձեզ փոխանցելով խոշտանգված ու պղծված հայ ԶԻՆՎՈՐ ԿԱՆԱՆՑ կիսադիերը, (տղաների մասին լռում եմ), ընդամենը ախուվախի հերթական ռեվերանսներ գրանցեցիք (չմոռանամ ԳՇ պետի "պատմական" և սրտաճմլիկ խոսքը հայ կին զինվորների հանդեպ անմարդկային վերաբերմունքի մասին, որն այդուհանդերձ սեփական ժողովրդին հորդորում ու ուղղորդում էր կրկին ու նորից դեպի"խաղաղության դարաշրջան" և վերջ):

 

3. Վերոնշյալի տրամաբանական շարունակությունը կատարվեց երեկ Եռաբլուրում' "տրցուփք"-ները ո'չ միայն հանդգնեցին իրենց սրբադասված զավակների մոտ մնացած ծնողներից "մաքրել" Եռաբլուրը, այլև' ՁԵՌՔ ԲԱՐՁՐԱՑՐԻՆ ՀԱՅ ԱՌՅՈՒԾԱԾԻՆ ՄԱՅՐԵՐԻ վրա...

 

4. Ուստի, սոսկ վերոնշյալը հաշվի առնելով արդեն, ԸՆԴդիմադիր ՏՂԱ-մարդիկ, թույլ տվեք ԱՆՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ հայտնել ձեր հետագա գործունեության հանդեպ։ Քանի որ դո'ւք ԱՆԿԱՐՈՂ Եք ՊԱՀԵԼ ՀԱՅ ԿՆՈՋ-ՄՈՐ-ՔՐՈՋ-ԴՍՏԵՐ պատիվն ու արժանապատվությունը, ուր մնաց թե միաբանորեն լծվեք Հայրենիքի փրկության գործին։

 

5. Մեր ժամերը հաշվված են, իսկ մեր ժողովրդի առաջնորդներն անհայտ են ու անդեմ։

 

6. Ուստի առաջարկում ենք առաջ քաշել ԿԻՆ առաջնորդների թեկնածուներ, մինչև որ դուք ուշքի կգաք, աթոռացավից գուցե բուժվեք, գիտակցեք պահի լրջությունը, այլ ո'չ թե ստատուսներով համազգային սեր ու պայքար քարոզեք ու հաղթանակներ գրանցեք ձեր դիվանապայքարում։

 

 7. Կինը նաև ՄԱՅՐ է, որը պատասխանատու է ինն ամիս իր մեջ կրած էակի համար։ Իսկ սա նշանակում է, որ մայրն ավելի զգոն է ու սթափ յուրաքանչյուր անկանխատեսելի իրավիճակում։

Մայրը, կինը' հոր, եղբոր, ամուսնու, զավակի կողքին կլինի մշտապես։

 

Հ.Գ.:Ասելիք շա'տ ունեմ, պարզապես, ի տարբերություն շատերի, Ժամանակ չունեմ։

 

 Հա'յ կին Լիլիթ Յուրայի Հարությունյան

Գրականագետ, արվեստաբան, մշակութաբան

22.09.2022

 

#Я_ЛУНА_ДОЧЬ_НЕБЕС

#զի_Աստված_է_ընդ_մեզ

#Ազգ_Բանակ

#Հավերժական_Հայաստան

 

#Չվիրավորվել_այլ_ուշքի_գալ

 

#Չվիրավորվել_այլ_միավորվել

 

#Կուժ_քեզ_եմ_ասում_Կուլա_դու_լսիր

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024