Քրեակատարողական հիմնարկից՝ ռազմաճակատ. ռիսկեր և անվերահսկելիություն
44-օրյա պատերազմին մասնակցելու նպատակով քրեակատարողական հիմնարկներում գտնվող 38 անձ ազատ է արձակվել։ Պետական գերատեսչությունները, սակայն, չգիտեն, թե արդյո՞ք այդ մարդիկ մասնակցել են ռազմական գործողություններին և որտեղ են գտնվում հիմա։
Փոխվել է 12 կալանավորի խափանման միջոցը, իսկ 26 դատապարտյալ պայմանական վաղաժամկետ ազատ են արձակվել: Ազատազրկվածներին ռազմաճակատ ուղարկելու գործընթացի նկատմամբ հանրային վերահսկողություն չի իրականացվել, քանի որ պետական մարմինները պատշաճ վիճակագրություն չեն վարել:
Բացակայում են նաև վերահսկողության մեխանիզմները, որոնք հնարավորություն կտային բացառել ռիսկերը:
https://hetq.am/hy/article/128269