Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կմասնակցի ՀԱՊԿ գագաթաժողովին։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ria.ru-ն։
«ՌԴ նախագահը կմասնակցի Հայաստանում կայանալիք ՀԱՊԿ գագաթաժողովին»,- հայտնել է նա։
Նշենք, որ նոյեմբերի 23-ին Երևանում տեղի կունենա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը, որին կմասնակցեն կազմակերպության անդամ երկրների ղեկավարները: