Սա խաղաղության դարաշրջան կոչվող հանցագործության հետեւանքն է

Արթուր Հայրապետյան Հոկտեմբեր 03, 2022

Թշնամին թե ինչպես է կտտանքների ենթարկում մեր տղաներին, դժվար է նկարագրել։ Տեսանյութը պետք է քար լինես, որ նայես ու հանգիստ նստես, իսկ ոմանք դեռ խոսում են, թե ինչպես թշնամու հետ պետք է գնալ խաղաղության։ 

Մեր տղերքին ծնկաչոք սպանում են, իսկ մարդիկ դեռ ասում են, թե ինչ մեղավոր է իշխանությունը։ Մեղավոր չէ՞։ 

Անքան մեղավոր է, որ ձեր ուղեղները լցրել էր, թե թուրքի հետ խաղաղություն հնարավոր է։

Դե հիմա ապրեք էդ մեղքի հետ, եթե իհարկե խիղճ ունեք։ 

Այս ամենի մասին պետք է աշխարհին տեղ հասցնել։ Պետք է ամենօրյա ռեժիմով բոլոր միջազգային կառույցներին ցույց տալ, թե ինչ մեղմ ասած անմարդկային վերաբերմունքի է արժանանում հայ զինվորը թշնամու ձեռքին։

Հ.Գ. Սա խաղաղության դարաշրջան կոչվող հանցագործության հետեւանքն է։

Թշնամին 44-օրյա պատերազմից սկսած մինչեւ առ այսօր ռազմական հանցագործություններ է իրագործում, ու մարսում։ Մերոնք անգամ վախենում են նրանց ագրեսոր համարել։ Մերոնք, որ արդեն կասկածելի է մերոնք են, թե չէ` կոնֆլիկտ էին համարում թշնամու հարձակումն ու վայրագությունները։ Թշնամու շահը սպասարկողներից ի՞նչ ենք պահանջում, ես էլ չգիտեմ։ Հանկարծ չասեք, որ ամեն ինչ անում են, բայց թշնամին միեւնույն է շարունակում է մեր դեմ ռազմական հանցագործությունները։ Սա էլ չլինի` փող կա, բայց մեզ զենք ծախող չկա։ 

Մենք` նեղ շրջանակներով ընդամենը միջազգային կառույցներից պահանջում ենք պատժել....իսկ նրանք, ովքեր միջազգային կառույցներին պետք է ստիպեին արձագանքել, մեզ համոզում են, որ դա «խաղաղության» գինն է։

 

Արթուր Հայրապետյան 

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024