Սահմանադրության և «Հանրագրերի մասին» օրենքի համաձայն Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման որևէ գործողության դադարեցման հարցով ներկայացրել եմ կոլեկտիվ ՀԱՆՐԱԳԻՐ, e-petition.am կայքում

Արթուր Հայրապետյան Մայիս 23, 2021

Սահմանադրության և «Հանրագրերի մասին» օրենքի համաձայն Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման որևէ գործողության դադարեցման հարցով ներկայացրել եմ կոլեկտիվ ՀԱՆՐԱԳԻՐ, e-petition.am կայքում

Հնգօրյա ժամկետում ՀԱՆՐԱԳԻՐԸ գրանցվելու դեպքում այն կհրապարակվի։

Միանալու մասին` առաջին մեկնաբանությունում։

Ստորև ՀԱՆՐԱԳՐԻ ամբողջական տեքստը և հիմնավորումը.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԻՋԵՒ ՍԱՀՄԱՆԱԳԾՄԱՆ ԵՒ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ ՀԱՐՑԻ ՄԱՍԻՆ

Առաջարկը՝

• Դադարեցնել Ադրբեջանի հետ սահմանագծման և սահմանազատման աշխատանքների իրականացումը` ներառյալ այդ հարցով որևէ հանձնաժողովի ստեղծումը և/կամ բանակցություն, 

• Գաղտնազերծել Ադրբեջանի հետ սահմանագծման և սահմանազատման վերաբերյալ առկա որևէ փաստաթուղթ և/կամ տեղեկատվություն, 

• Սահմանագծման և սահմանազատման սկզբունքները, նպատակները, ակնկալվող արդյունքներն ու հետևանքները, ինչպես նաև այդ հարցում նոր ձևավորված Կառավարության ռազմավարական ծրագիրը ներկայացնել հանրության, ներառյալ Սփյուռքի լայն քննարկմանը,

• Հանրային քննարկումների արդյունքներով որոշել տվյալ հարցով գործողություններ իրականացնելու և սահմանագծման ու սահմանազատման հարցը հանրաքվեի դնելու պատմական նպատակահարմարության հարցը։

Հիմնավորումը՝

Ադրբեջանը. 

• 2020թ. սեպտեմբերի 27-ից սանձազերծել պատերազմ, զավթել է Արցախի զգալի մասը, կտտել և սպանել է հազարավոր հայորդիների, ոչնչացրել և ոչնչացնում է հայկական մշակութային արժեքները, գործել է պատերազմական փաստված հանցագործություններ, այդ թվում` միջազգային ահաբեկչության կիրառմամբ, 

• Փաստացի ներխուժել է Հայաստանի Հանրապետության տարածք, 

• Դրսևորում է վայրագություն հայ գերիների վերադարձման հարցում,

• Շարունակում է չճանաչել և ոտնահարել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, 

• Փորձում է ուժի և սպառնալիքի միջոցով հասնել իր կողմից գրաված Հայաստանի Հանրապետության և Արցախի տարածքների բռնակցման օրինականացմանը: 

Վերոհիշյալի հետ մեկտեղ. 

• Հայաստանում նշանակված են արտահերթ խորհրդարանական ընտրություններ,

• Հայաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցը պետք է որոշվի թափանցիկության և հանրային հաշվետվողականության սկզբունքների պահպանմամբ և հանրաքվեի միջոցով` բացառելով որևէ ներքին կամ արտաքին ճնշում կամ սպառնալիք։

"Հայաստանի չի վաճառվում ինքնաբուխ հավաքի նախաձեռնող խումբ" 

Հայկ Հովհաննիսյան (ֆեսբուք)

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024