Սեպտեմբերին ականատես կլինեք կոնկրետ գործողությունների

Արթուր Հայրապետյան Հուլիս 11, 2022

Սեպտեմբերին ականատես կլինեք կոնկրետ գործողությունների. Իշխան Սաղաթելյանը՝ ԵԽ-ում իր հանդիպումների մասին

«Բռնապետական Ադրբեջանն ավելի հետաքրքիր է եվրոպական գործընկերներին, քան ժողովրդավարության բաստիոն հռչակված Հայաստանը» 

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հուլիսի 4-8-ը աշխատանքային այցով Ստրասբուրգում էր: Այցի ընթացքում նա հանդիպումներ է ունեցել ԵԽ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ, ովքեր առնչություններ ունեն Հայաստանի, Արցախի եւ տարածաշրջանի հետ, մասնավորապես՝ ԵԽ երկու փոխնախագահների, Հայաստանի հարցով համազեկուցողի, ՀՀ եւ ԱՀ բարեկամական խմբերի ղեկավարների, ԵԽ-ում Հարավային Կովկասում պատվիրակությունների ղեկավար Մարիա Կալյուրանդի հետ: Իր եվրոպական այցի արդյունքներն Իշխան Սաղաթելյանը ներկայացրեց այսօր հրավիրած մամուլի ասուլիսում: Հանդիպումների գլխավոր օրակարգը եղել են Արցախը, արցախյան բանակցությունների գործընթացը, ՀՀ անվտանգությանն առնչվող հարցեր, նաեւ՝ ՀՀ ներքաղաքական խնդիրներին առնչվող հարցեր: Ըստ բանախոսի՝ բոլոր հանդիպումների ժամանակ բարձրացվել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը: Այցի արդյունքում արված արձանագրումներից մեկն այն է, որ միջազգային կառույցներում, մասնավորապես՝ ԵԽ-ում, Հայաստանի ու Արցախի շահերը պատշաճ կերպով ներկայացված չեն. «Իմ հանդիպումների ընթացքում ակնհայտ դարձավ, որ Հայաստանի խորհրդարանական դիվանագիտությունն ու ՀՀ ԱԳՆ-ն, պատշաճ կերպով չեն ներկայացնում ու պաշտպանում Հայաստանի, Արցախի ու հայ ժողովրդի շահը»:

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2022/07/11/1279385/

 

© 1998 - 2022 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024