«Շատ լավ ա, որ թշնամին սահմանին ա, մեր նիկոլը մնա ու վերջ..»

Արթուր Հայրապետյան Հունիս 13, 2021

Մի մարդ, այսօրվա անատամ ճիվաղ ազգակործան պատուհասի քարոզարշավի ժամանակ ասել է. «Շատ լավ ա, որ թշնամին սահմանին ա, մեր նիկոլը մնա ու վերջ..» 

Մարդու կրթական մակարդակը պետք է հաշվի առնել, հոտո նոր թողնել, որ մասնակցի ընտրության։ Լավ, էլի ասենք ընտրի նիկոլին, առանց բացատրելու, թե ինչու, բայց էս աստիճան երկրի ու պետության վրա թքած ունենա՞լ։ Ու էս մարդու նման քանի՞ հոգի կա.. ու էս մարդի՞կ են մեր երկրի ճակատագիրը որոշելու։ 

Էդ որակի մարդիկ ավելի վտանգավոր են, քան ազգակործան պատուհասը։ Քանի որ պարզ է, որ ազգակործան պատուհասը ապագայում, եթե վերընտրվի, իհարկե շարունակելու է իր ազգակործան ծրագրերը իրագործել, բայց այն մարդիկ, որոնք ընտրելու են հենց այդ ազգակործանին, ուրեմն մասնակից ու հանցակից են` (ինչպես որ` գիժ ձեւանալով, պատերազմը դարձրեց անխուսափելի) մեր հինգ հազար անմեղ տղաների մահվան, տասնյակ հազարավոր խեղված ճակատագրերի, Հայրենիքի կորստի, հայրենազրկվածների, ախր, որ մեկն ասեմ, որ մեկը, նաեւ` կիսատ թողած ազգակործան ծրագրերի իրագործելուն։

 

Արթուր Հայրապետյան

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024