Շիրակի մարզում պղծել են ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների հուշարձանը (լուսանկարներ)

Արթուր Հայրապետյան Դեկտեմբեր 27, 2021

Շիրակի մարզում պղծել են ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների հուշարձանը (լուսանկարներ)

Շիրակի մարզում պղծել են ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի հուշարձանը։ Այն մարզի բարերարներից մեկի կողմից էր կառուցվել 2016 թվականին, տեղադրվելով Շիրակի մարզում՝ Շիրակ գերեզմանատուն տանող ճանապարհին։ Օրեր առաջ, սակայն ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի հարազատները ականատես եղել զարհուրելի դեպքի։ Irakanum.am-ի հետ զրույցում ապրիլյանք առօրյա պատերազմի հերոս Ալեքսան Առաքելյանի հայրը՝ Գևորգ Առաքելյանը պատմեց․ «Քաղաքից որ դուրս եք գալիս, դեպի «Շիրակ» գերեզմանատուն գնացող ճանապարհին բարերար տղա կար մատուռ կառուցեց հերոսների համար, հետո մատուռի կողքը հուշարձան սարքեց քառօրյային զոհված հերոսների համար։ Բարերար տղու հետ մինչև հիմա էլ կապ կա, եկավ ասեց կուզեմ հերոսների անուններն էլ գրել տամ ստեղ։ Յոթ զոհված զինծառայողի անուն գրեցին։ Միշտ գնում էիք, հետևում, ծաղիկներ դնում և այլն»։ Հերոսի հայրը շարունակելով պատմեց, որ երեք օր առաջ ականատես է լինում վանդալիզմի։ Խաչքարը պղծված է եղել, հերոսներին անունները կոտրել են։ «Դրած կվալտով ջարդած է անունները, կտորները մինչև հիմա կա․․․»,- ասաց նա։

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024