Շնորհակալություն մեծություն, որ քո երկրային կյանքում մեզ շնորհ արեցիր վայելելու քո գեղագիտությունն ու դասական թատրոնի հիմքերը ամուր պահեցիր մինչեւ վերջին շունչդ

Արթուր Հայրապետյան Նոյեմբեր 02, 2022

Դուք մարդ չեք, էլ ուր մնաց թատրոն ղեկավարեք.... չեք, չեք լինելու.... ես հասկանում եմ, որ էնքան նախանձ եք, տմարդի, ապաշնորհ, որ չարությունից անգամ մարդու մահը չեք սգում, բա դուք Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում Վահե Շահվերդյանի նկարն էլ չդնե՞ք։ Գուցե այսօր դրել եք չգիտեմ, բայց..... Թատրոնը ձեր հոր տնից չեք բերել, ինչքան էլ, որ մեջ-մեջ եք արել ու ընտանիքներով տեղավորվել։ Մարդը գնաց, թատրոնը որբացավ ու աղքատացավ, բայց մեծության թողածը հարատեւ է, ինչ էլ անելու լինեք Շահվերդյանի կեսի չափ չեք կարողանալու անել, ու չեք մնալու պատմության մեջ, մնալու եք ընդամենը սպառողի հոգեբանությամբ տոմս ծախող։ Հենց լսեցիք բոթը, առաջին իսկ պահից պետք է ձեր հարգանքը ցուցաբերեիք.... Շահվերդյանը ձեր ուշադրության ոչ կարիքը ուներ, ոչ էլ ձեւականության ետեւից ընկնող էր, բայց դուք մարդ չեք, Սունդուկյան անվան ազգային ակադեմիական թատրոնը ղեկավարողներ։ 

Հիմա անցնեմ եթիմներին։ Լավ, եթե ոչ Վահե Շահվերդյանին, ապա էլ ում պետք է Կոմիտասի անվան պանթեոնում հուղարկավորեիք։ Հարց եմ տալիս, ո՞ւմ։ Գետինը մտնեք։ 

 

Լույսերի մեջ մնաս ԱՐՏԻՍՏ։ Շնորհակալություն մեծություն, որ քո երկրային կյանքում մեզ շնորհ արեցիր վայելելու քո գեղագիտությունն ու դասական թատրոնի հիմքերը ամուր պահեցիր մինչեւ վերջին շունչդ։

Նյութը տեղադրելուց հետո տեղեկացա, որ այսօր օրվա երկրորդ կեսին Վահե Շահվերդյանի նկարը դրվել է։ 

Արթուր Հայրապետյան 

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024