Սոթքում վիրավորված Արմեն Մաթևոսյանը Արցախից է, նրան վիրահատում են

Արթուր Հայրապետյան Մայիս 07, 2022

Սոթքում վիրավորված Արմեն Մաթևոսյանը Արցախից է, նրան վիրահատում են

 

Սոթքի հանքավայրի աշխատանքը դադարեցվել է, աշխատակիցների անվտանգությունն ապահովվելու համար նրանք տարհանվել են: Այս մասին 24News-ին տեղեկացրեց «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը:

 

«Ունենք մեկ վիրավոր աշխատակից, ով մեր արտադրական մասի հորատողն է, նա վնասվածք է ստացել ձախ թևի կողմից, այս պահին վիրահատվում է, բժիշկները ընդհանուր առմամբ վիճակը գնահատում են կայուն»,-մանրամասնեց Ռուզաննա Գրիգորյանը:

 

Սոթքում վիրավորված Արմեն Մաթևոսյանը ծնունդով Արցախից է։

Կիսվել