Ստերի տոպրակը շալակդ առել, եկել ես ԱԺ, որ ի՞նչ անես, մենք քո հավեսը չունենք

Արթուր Հայրապետյան Մայիս 10, 2021

Ստերի տոպրակը շալակդ առել, եկել ես ԱԺ, որ ի՞նչ անես, որ ազգովի հավատանք քե՞զ, որ ապագա կա.. կա ապագա, բայց ոչ քո անմեղսունակ ու տխեղծ ներկայությամբ ու շուրջինների. գնա, մենք քո հավեսը չունենք.

Վարչապետի աթոռը զբաղեցրած անձը ադեկվատ չէ։ ԱԺ -ում Փաշինյանը ստերի տոպրակը շալակել, եկել է, որ մի էնպիսի սուտ ասի, որ ազգովի հավատանք։ 

Ստերից մեկը.

«Դուք չեք տեսնի մի բիզնեսմենի, որն ասի՝ հարկայինը քերում է ու ավել գումար է ուզում, եթե նույնիսկ նման դեպքեր լինեին, ՊԵԿ բողոքարկման կոմիտեում այդ հարցերը կլուծվեն: Մեր տնտեսության երեսուն տարվա ընթացքում ամենաակտուալ հարցը փայ մտնելու թեման է, լսել եք որևէ մեկը որևէ բիզնեսում փայ մտնի: Բոլորը մոռանում են, որ մենաշնորհներ են եղել, որ կոնկրետ մարդիկ են ինչ-որ բան ներմուծելու կամ արտահանելու իրավունք ունեցել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Այնուհետև անցնում է Սևանա լճին։ Թե մենք Սևանա լճի մակարդակը բարձրացնելու ենք։ Ստացվում է, որ նախկինները սպասել են, որ անձրև ու ձյուն գա, որ լճի մակարդակը բարձարանա, բայց որ չի եկել, լճի մակարդակը մնացել է նույնը, իսկ վարչապետը խոստանում է, որ Սևանա լճի մակարդակը ապագայում կբարձրանա։ Ըստ տրամաբանության` ոչ անձրևի ու ոչ էլ ձյան միջոցով։ 

Դատարկաբանությունն ու ջուրծեծոցին շարունակվում է, վերջ չունի։

Ստերի կծիկը կրկին բացվել է.. 

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024