Տարբեր իրականություն` «Գունագեղ տոնակատարություն..» աղետ

Արթուր Հայրապետյան Սեպտեմբեր 08, 2021

Երկիրը աղետի, ցավի, արհավիրքի, մոլորության մեջ է, իսկ մենք դինջ ու անվրդով.. կարեւորը սեպտեմբերի 21-ին հրապարակում տեղի է ունենալու «գունագեղ տոնակատարություն..» նվիրված է լինելու զոհերի հիշատակին։  

 

Համազգային ողբերգություն ենք ապրել` ապրում, հիմա տեղ ենք հասել` պետք է «գունագեղ տոնակատարություն» շինենք` նվիրենք զոհերի հիշատակին։ (

Թշնամին ազգակործանների օգնությամբ Արցախը գրավեց, հինգ հազար զոհ ունեցանք, խեղված ճակատագրեր, հայրենազրկություն, մինչեւ այսօր անկենդան մարմիններ են հողին հանձնում, անտուն մնացած մարդկանց տեր չենք կանգնում, բուժում ստացող տղերքին թողել ենք անհատների հույսին, թշնամին մեր սուվերեն տարածքներում բնակռել է, ու ամեն օր հիշեցնում է իր մասին` կրակում մեր գյուղերի վրա, պատերազմից հետո ունենք արդեն յոթանասուն զոհ, սա խաղաղություն է մուրում, այն դեպքում, որ իր «ինտելեկտուալ» ախպերը ամեն օր հաթաթաներ է բանեցնում, սա էլ հերսը մեր վրա է թափում։ Թշնամին Ֆիզուլիի օդանավակայանը արագ տեմպերով սարքեց ու գործարկեց, հիմա էլ Շուշին է վերակառուցում, այլընտրանքային ճանապարհ է կառուցում, իրենով է անում մեր եղածը.. իսկ պատուհասը «գունագեղ տոնակատարության» է պատրաստվում։

 

Արթուր Հայրապետյան

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024