Տարբեր ժամանակներում տարբեր ուղիներ են փորձել

Արթուր Հայրապետյան Հունիս 29, 2021

Առաջին համաշխարհին պատերզմում Թուրքիան պարտվում է և հիմք դրվում Օսմանյան կայսրության մասնատմանը, բաժանմանը։ Հույներին, արաբներին և հայրեին հնարավորություն է ընձեռվում թուրքական լծից ազատվելու և ստեղծելու անկախ պետություններ իրենց պատմական հողերի վրա։

 Սակայն որտեղից որտեղ հայտնվում է թուրքական ազգայնամոլ բուրժուազիան Մուստաֆա Քեմալի գլխավորությամբ։ Թուրքիան ուներ ջախջախված բանակ, բզկտված Օսմանյան կայսրություն և Սայքս-Պիկոյի համաձայնագիր, որով Թուրքիան գերտերությունները ըստ էության բաժանում էին իրենց մեջ՝ անկախություն տալով արաբներին, հայերին և հույներին։

Ազգայնամոլ բուրժուազիան, որը հետագայում ստանում է քեմալական շարժում անվանումը, հետապնդում էր երկու նպատակ՝ պահպանել թուրքական պետությունը և պայքարել հայերի, հույների և արաբների դեմ, որպեսզի չստեղծեն պետություն Թուրքիայի տարածքների հաշվին։ 

1919 թվականի հուլիսի 23-ից մինչև օգոստոսի 6-ը Կարինում տեղի է ունենում «Արևելյան վիլայեթների իրավունքների պաշտպանության» կոնգրեսը, որն ընտրում է «ներկայացուցչական կոմիտե»՝ Քեմալի գլխավորությամբ, դա նոր Թուրքիայի առաջին ժամանակավոր կառավարությունն Էր։  

Արդեն մեկ - մեկ ու կես տարի հետո Քեմալին հաջողվում է ազգային գաղափարախոսության շուրջ հավաքել բաժան-բաժան եղած թուրքերին, թուրքական վերնախավին, էլիտային, ովքեր էլ կարողանում են համախմբել թուրքական մնացած հատվածին և ստեղծել բանակ, այնուհետև արդեն հանդես գալ մի շարք ոչ թուրքանպաստ համաձայնագրերի, պայմանագրերի դեմ։ Եթե կարճ կապեմ, ապա երկու տարի հետո քեմալական Թուրքիան արդեն ունենում է կայուն կառավարություն, բանակ, արտաքին քաղաքականություն, բանակցելու և իր շահերը առաջ տանելու ունակություն, ինչի արդյունքում գլխի վրա շուռ է տալիս ամեն ինչ և ճանապարհ սկսում հարթել թուրքական պետականության համար։ Թուրքիան մինչև հիմա չի շեղվել քեմալական Թուրքիայի հիմնական գաղափարախոսությունից, պարզապես դրան հասնելու համար, իրագործելու համար տարբեր ժամականերում տարբեր ուղիներ են փորձել․․․

Կարեն Հովհաննիսյան

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024