Տարբեր վարկածներ են քննարկվում

Արթուր Հայրապետյան Օգոստոս 18, 2022

«Քրեական գործով տարբեր վարկածներ են քննարկվում, այդ թվում՝ ձեր կողմից նշած վարկածները։ Այս պահին քրեական գործով չկա որեւէ փաստական տվյալ, որը կվկայի ահաբեկչության կամ այլ դիտավորյալ հանցակազմի առկայության մասին»,-ի պատասխան Փաշինյանի հարցի ասաց ՔԿ նախագահը։

Եվս մեկ անգամ քաղաքացիներին, տնտեսվարող սուբյեկտներին և իրավասու մարմիններին հորդորում եմ մշտապես լինել զգոն, խստագույնս պահպանել անվտանգության կանոնները. Վահագն Խաչատուրյան «Սուրմալու»-ում որոնողական աշխատանքները վերսկսվել են Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ պայթյունի տեսագրություններից ակնհայտ է դառնում, որ այդտեղ ահաբեկչական որեւէ գործողության տրամաբանությունը բացառվում է։ Ապա Քյարամյանը հավելեց՝ գործում առկա ապացույցներն ավելի շատ վկայում են մեղքի անզգուշությամբ տեղի ունեցող հանցագործությունների մասին։ Փաշինյանն ասաց, որ դեռեւս 2020 թվականի օգոստոսին Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո հանձնարարական է տվել համապատասխան գերատեսչություններին, որպեսզի տեղեկատվություն հավաքեն բոլոր հնարավոր այն օբյեկտների եւ ընկերությունների վերաբերյալ, որոնք գործ ունեն պայթյունավտանգ նյութերի հետ։ Բացի այս, նա նաեւ նշեց՝ դեպքից հետո առաջին գործողություններից մեկն այն է, որ փորձել է հաշվետվություն ստանալ տրված հանձնարարական վերաբերյալ, այդ մասով տեղեկատվությունն ամփոփվում է։ Ապա ՊՎԾ-ին հանձնարարեց ուսումնասիրել, թե իր տված հանձնարարականն ինչպես է կատարվել։ Փաշինյանը հիշեցրեց, որ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմինը գարնանը ստուգում է իրականացրել «Սուրմալու» կենտրոնում, խախտումներ է արձանագրել․ «Բայց ինձ անհրաժեշտ է խորքային ուսումնասիրություն, թե բովանդակային առումով ինչպես է կատարվել հանձնարարականը, որը եթե չեմ սխալվում, ժամկետով սահմանափակված չի եղել»։

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2022/08/18/1285921/

 

© 1998 - 2022 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024