Թատրոնը որբացավ` հսկան էլ չկա

Արթուր Հայրապետյան Հոկտեմբեր 31, 2022

 

Երկինքը ծափերով կընդունի, երկիրը ծափերով կճանապահի.... երկիրը էս ոնց է աղքատանում, ու խեղճանում է առանց ձեզ` հսկաների։ Եւ ինչքան հեշտ եղավ կորուստը։ Չէ, հեշտ չի լինելու, որովհետեւ թատրոնը որբացավ ու խեղճացավ։ Առանց ձեզ հիմա լռություն է, ծանր լռություն, բայց վաղն էլ ախր լռությունը չի փոխակերպվելու ներկայացումների շռնդալից ձայներով, որովհետեւ դուք ինքնատիպ էիք, ձեր ներկայացումները հայ թատրոնի դասական եւ բարձր ճաշակով արված գրություն էր, որ պահում էր թատրոնը, որ մաքրագործում ու պարզերես էր անում մեզ։ 

Թատրոնի դասականը, ճաշակը, խիղճը, բարձրը..... եզակին ու անկրկնելին.... շատ ափսոս։ 

Դժվար ձեր բացառիկ տեսակից ու ձեր թատրոնում կատարած մնայուն արժեքից էլի ունենանք։ Ես հպարտանում էի, ու միշտ ոգեւորված էի, որ դուք կաք ու թատրոնը ձեր ներկայությունը իր պատերից ներս ապրեցնում` շնչառությունը պահում, որովհետեւ Սուրենիչ, ձեր թողած յուրահատուկ, բարձր ճաշակով ու միշտ արդի, ձեր դասական ձեռագիրը թատրոնում այն ներկայացումներն էին, որ այսօր թատրոնը ամուր պահում էր։ Ավաղ չգիտեմ, ձեզնից հետո վաղը ինչ կլինի..... 

Շատ, շատ մեծ կորուստ.....

 

Մեր խորին ցավակցությունները Վահե Շահվերդյանի ընտանիքին, հարազատներին, հանդիսատեսին, բոլոր բոլորիս.... 

 

 

Արթուր Հայրապետյան 

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024