Նոյեմբերի 9- խայտառակ հայտարարության նախնական տեքստի մեջ եղել է կետ նախկինում Ղազախի շրջանին պատկանող գյուղերի տարածքները Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ, հետո դա հանվել է։ Տավուշի մարզից նախկին Ղազախի շրջանի գյուղերի տարածքները հանձնելու դեպքում Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհը հայտնվելու է ադրբեջանական զինյալների վերահսկողության ներքո, քանզի Աշաղի Ասքիպարա(Ներքին Ոսկեպար), Բաղանիս-Այրում, Խերմլի գյուղերը գտնվում են հենց միջպետական ավտոճանապարհի եզրին։ Ո՞վ կուզենա ադրբեջանական զինուժից 20 մետր հեռավորությամբ երթեւեկի։ Վտանգի տակ է դրվելու Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ գյուղերի կապը Երեւանի հետ, Իջեւանի, Դիլիջանի տարածաշրջանների, Հայաստանի հյուսիսային մարզերի բնակիչները չեն օգտվելու Դիլիջան-Իջեւան-Նոյեմբերյան-Բագրատաշեն միջպետական ավտոճանապարհից։ Բարխուդարլու եւ Սոֆուլու գյուղերի տարածքները Ադրբեջանին հանձնելու դեպքում Իջեւան-Բերդ հանրապետական նշանակության ճանապարհը հայտնվելու է ադրբեջանական զինուժի թիրախի տակ եւ Բերդի ամբողջ տարածաշրջանը ստիպված է լինելու հրաժարվել այդ ճանապարհից, օգտվել ներկայումս անբարեկարգ Բերդ-Նավուր-Իծաքար-Գանձաքար-Իջեւան ավտոճանապարհից։ Տավուշի մարզից գյուղերի տարածքները Ադրբեջանին հանձնելու դեպքում սահմանամերձ մարզից արտագաղթն աննախադեպ չափերի է հասնելու, մարզը հայաթափվելու է։ Նիկոլ Փաշինյանը Արցախի տարածքները հանձնելուց հետո իր հայրենի՝ Տավուշի մարզից է տարածքներ հանձնում։ Չնայած նրա դեպքում հայրենի բառն անտեղի է։ Պետք է պայքարել եւ ի չիք դարձնել հայրենադավ այդ ծագիրը։
Գրում է Ոսկան Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում։