Թերեւս ցանկացած ադրբեջանից գիտեր, որ Արցախը հայկական է

Արթուր Հայրապետյան Ապրիլ 23, 2022

Թուրքը ոչնչից ստեղծել է պետություն, մենք մեր պետությունը վերածել ենք ոչնչի 30 տարի Ադրբեջանը որևէ կերպ չհաշտվեց այն մտքի հետ, հատկապես հայր և հետո՝ որդի Ալիևները, որ արցախահայությունը, միջազգային բոլոր օրենքների համաձայն, ինքնորոշվել է և իրավունք ունի ինքնուրույն վճռելու իր ճակատագիրը, անկախ ապրելու կամքը: Թերևս ցանկացած շարքային ադրբեջանցի գիտեր, որ Արցախը հայկական է եղել մշտապես, և չէին պատրաստվում պատերազմում իրենց զավակներին զոհել Արցախն Ադրբեջանի կազմում տեսնելու համար: Նրանց մտքով չէր էլ անցնում, որ մի օր հայերով բնակեցված Արցախը կդառնա Ադրբեջան: Բայց նրանց ղեկավարներն այդպես չէին մտածում, համոզված էին՝ եթե այսօր Արցախը զիջեն, վաղն էլ գուցե Նախիջևանն են զիջելու: Ուստի ոչ միայն Արցախն են հետ բերելու, այլև մի բան էլ ավելի՝ Սյունիքը, որպեսզի ադրբեջանցու մեջ հոգեբանություն չձևավորվի, թե ինքը հային տարածք տվող է, հակառակը՝ հայից տարածքներ խլող է: Ադրբեջանի ղեկավարներն ավելի են սիրում իրենց պետությունն ու պետականությունը և ժողովրդին, քան ժողովուրդն է սիրում ինքն իրեն: Այդպես են լինում երկրի տերերը, որ գործում են բացառապես հանուն իրենց երկրի շահերի: Իսկ մեր նորաթուխ իշխանավորները շուտափույթ կերպով ճիգ ու ջանք չեն խնայում մշտապես հայերով բնակեցված և հայկական Արցախը տեսնելու Ադրբեջանի կազմում՝ տարբեր ու տարատեսակ հիմնավորումներ ու պատճառաբանություններ բերելով հօգուտ հակառակորդ երկրի: Նաև չմոռանալով թոզի մշուշող շղարշ ստեղծել, թե դա անում են ի սեր Արցախի և Հայաստանի: Բայց այդ պղտոր գործում բավարար ճկունություն ու համապատասխան աճպարարություն չունեն: Շատ լավ են գիտակցում, որ Արցախը զիջելով՝ զիջելու են տարածքներ արդեն բուն Հայաստանից: Այդ իրողությունը չեն էլ թաքցնում՝ շեշտելով, որ ադրբեջանական տարածքներ կան մեր վերահսկողության տակ, և պետք է վերադարձնենք: Սա է մեր իշխանավորների սերը, որ տածում են Հայաստանի ու հայ ժողովրդի նկատմամբ՝ ի շահ թշնամու: Այդպես չեն լինում երկրի տերերը, որ բացառապես գործեն հանուն սեփական երկրի կործանման: Թուրքը երբեք չի տալիս, թուրքը միշտ խլում է: Մենք միշտ տալիս ենք և ոչ մի անգամ չենք վերցնում, հետ չենք բերում: Սա է մեր և թուրքի տարբերությունը: Թուրքը ոչնչից ստեղծել է պետություն, մենք մեր պետությունը վերածել ենք ոչնչի:

© ORAGIR.NEWS https://oragir.news/hy/material/2022/04/22/38481

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024