Տեսան ճակտից կախված

Արթուր Հայրապետյան Դեկտեմբեր 17, 2021

Թուլեքի իշխանությունը իրականում վախվորած է։ Ով ասես անվտանգության աշխատակիցներին քամակը գցած ման է գալիս։ Պապիկյան Սուրոն էլ է անվտանգության աշխատակիցներով շրջում։ Բա ՊՆ նախարար լինես ու վախենաս լրագրողների՞ց։ Մտածում եմ, կարող է պատահի ՊՆ նախարարի գործառույթները լրագրողներից վախենալու, եւ լրագրողներին որակումներ տալու միջումն է կայանում։ 

Մեղայասսու։ 

Իսկ իրականում դա նրանից է, որ թուլեքի իշխանության մեջ մեկը չկա, որ իր տեղում լինի։ Դրա համար էլ երկիրը աղետի մեջ` մահկանացուն է կնքում։ Իսկ մնացյալի (բացառությամբ մի քանի առողջ բջիջների) ջանը` ցեց` ջան-ուրախություն է ընկել։ Որովհետեւ մեկի հացն է չոր, մյուսի` ադամանդը փոքր։

 

Պադավետապետություն շինած, մենթապետության տակ թաքնված, քամակը` անվտանգության աշխատակիցներով պահող, պահպանող թուլեքի իշխանությունն ու յուր շուրջինների համար, կյանքը հիասքանչ է, որովհետեւ` չտեսան պատից կախված, տեսան ճակտից կախված....

 

ՔՊ–ական փնթի «սեւեր ու սպիտակներ», հուշիկ կերեք իրար, աղմկում եք, որ ի՞նչ։ Արցախը հանձնող, մի ամբողջ սերնդի մատաղ անող, երկիրը հիմնահատակ կործանող հոգեկան հանցագործին էլ, որ էդպես միահամուռ կերպով հավաքվեիք ու նոյեմբերի ինից հետո բունկերում հավերժ փակեիք, էսօր էս օրին չէին հայտնվի։ Քնեք։ Եղանակը քնելու տրամադրություն է հաղորդում։ Մնացյալը ձեզնից կախված չէ։ Ինչպես ուզի ձեռնածուն այնպես էլ կանի։ Քաղաքացին ոչ ոք է..... Աստված էլ բեթարից ազատի......

Արթուր Հայրապետյան

 

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024