Տեսնես ու չխենթանաս, լսես ու չկորցնես բանականությունդ, ըմբռնես ու շարունակես մնալ ոտքերի վրա

Արթուր Հայրապետյան Հունվար 24, 2021

Տեսնես ու չխենթանաս, լսես ու չկորցնես բանականությունդ, ըմբռնես ու շարունակես մնալ ոտքերի վրա: Աչքիդ առաջ մեղավորն ապրի ու դու մտածես անմեղ չմնալու մասին: Քեզնից վերցնեն, քոնը տանեն, դրժեն ու դավեն, դու անզորության մեջ մի զորություն չգտնես ավարառության դուռը փակելու համար: Հողին հանձնես, հետո հողին հանձնես, հետո էլի հողին հանձնես, հողը հագենա, հողը լիանա, հողը զարմանա քո զոհաբերման համար, բայց դու էլի չիմանաս, թե ինչու եղածը տվեցիր հողին: Արյունդ դառնա պղտոր, արյունդ դառնա թանձր, արյունդ հոսի ու չլերդանա, դու վիրակապ չգտնես վերքդ փակելու համար: Դու չճանաչես ինքդ քեզ, դու երես թեքես քեզնից, դու զղջաս քո ամեն ապրած օրվա համար ու չվստահես հիշողությանդ, չհավատաս, որ եղել ես ուրիշ, որ նահանջել ես, բայց չես պարտվել, ընկրկել ես, բայց չես հանձնվել, խոցվել ես, բայց չես մեռել: Իմանաս չիմացածդ: Հաղթես ինքդ քեզ: Հաղթես ուրացողին:

Հովիկ Չարխչյան

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024