Տոնը սգի վերածած

Արթուր Հայրապետյան Սեպտեմբեր 22, 2022

Տոնը սգի վերածած, սուգը` տոնի.... անկախության օրը Եռաբլուրում պատերազմ էր։

Պատերազմի դաշտում որդի կորցրած ծնողների վրա Եռաբլուր սրբավայրում ձեռք բարձրացնող մենթերը պետք է օրենքի ողջ խստությամբ պատժվեն։ Եվ առհասարակ, կնոջ, մոր վրա ձեռք բարձրացնողն ու հայհոյողը պետք է պատժվի։ Մեկ շաբաթ առաջ հայկազն ու իր կարմիր բերետավոր խունտան հայկազի փողոցային հայհոյանքների ուղեկցությամբ, եւ մնացյալի փողոցային լպիրշ պահվածքով ոչ միայն հարձակվեցին իրավապաշտպան Մարինա Պողոսյանի վրա, այլ նաեւ նրան քարշ տալով` խոշտանգեցին։ Նույն օրը ինձ նույն կարմիր բերետավոր խունտան հայկազի գլխավորությամբ ծեծի ենթարկեցին, որովհետեւ ես իմ մասնագիտական աշխատանքն էի կատարում` ձեռքիցս խլելով հեռախոսը, նկարահանած տեսանյութը ջնջելով, ու գետնին գցած անօգնական թողնելով։ Ինչո՞ւ եմ կրկին այս ամենը պատմում, որովհետեւ շատերը, թե լրագրողները, թե գրողները, թե քաղաքացիները, թե իրավապաշտպանները անտարբերության մատնեցին կատարվածը, եւ մեկ շաբաթ հետո ականատեսն ու վկան դարձանք ազգովի, թե նույն կարմիր բերետավոր խունտան հայկազի անմիջական հրամանով, ինչպես խոշտանգեցին զոհված զինծառայողների ծնողներին իրենց որդիների շիրիմները պաշտպանելու համար։ Անտարբերությունը հոգու կաթված է` անժամանակ մահ..... 

Հիշեցնեմ, որ մեր գործով հայկազի վրա երրորդ քրեական գործն է հարուցվել։ 

Սիրելի զոհված զինծառայողների ծնողներ, ես ներողություն եմ խնդրում ձեզնից` ձեզ մենակ թողնելու համար, բայց խնդրում եմ անպայմանորեն հետեւողական լինել, հայկազի` ձեր վրա հարձակման ու խոշտանգման վերաբերյալ բողոքել` անուշադրության չմատնել։ Այնպես արեք, որ վաղը չկրկնվի մեկ ուրիշ տեղում, մեկ ուրիշ ծնողներին խոշտանգելու արդեն սովորություն դարձրած կարմիր բերետավոր մենթերի պահվածքը։ 

Խոնարհվում եմ ձեր առաջ պատերազմի դաշտում որդի կորցրած հերոսածին ծնողներ, ու կրկին ներողություն խնդրում ձեզնից, ձեզ ձեր ցավի ու վշտի հետ մենակ թողնելու համար։

 

Արթուր Հայրապետյան 

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024