Թշնամին Արցախի օկուպացված տարածքներում ճանապարհներ է սարքում։ Մերոնք Հատիսի գագաթը հարթեցնում են` Հիսուսի արձանի անվան տակ «մեգա» նախաձեռնություններ իրագործում։
Ու ստացվում է, որ եթե փող ունես, օրենքն ում շունն է։ Կարեւորը թույլտվություն ունես, իսկ թույլ տվողը «շռնդալից» ի՞նչ փայ ունի, դա էլ պետք է քրքրել, գտնել։
Հ.Գ. ԿԳՄՍ նախարարությունը ստում է, թե իբր լրատվամիջոցներից է տեղեկացել Հատիս լեռան վրա արձանի տեղադրման մասին։ Հարցը քննարկվել է կառավարության նիստում, իսկ Դումանյանը մասնակցում է գործադիրի նիստերին։ Այնպես որ Դումանյանը լավ կլիներ գործադիրի նիստում կարծիք հայտներ, ոչ թե սսկվեր։ Այնպես որ հեքիաթներ մի պատմեք։
Արթուր Հայրապետյան