Դեպի Արցախ տանող ճանապարհին վեցը տեղ կանգնեցնում են , վեցը տեղ հիշեցնում, որ ճանապարհը որով անցնում եք թշնամու "մեծահոգության" շնորհիվ է միայն ։ Սեփական հայրենիքը խաղաթղթում տանուլ տված ղեկավարներին նոյեմբերի 9֊ից հետո չի թույլատրվում Արցախ մտնել ։ Նման ստորացուցիչ քայլին երբեմն թվում է դիտավորյալ են համաձայնել։ Դիտավորյալ ...
Ճանապարհից մի քանի մետր հեռվում մի քանի տեղ նշմարվում է հայկական դիրքերը , խղճուկ կահավորված , խորթ երեխայի նման անտեսված։
Նույն ճանապարհը մետաղադրամի նման ունի երկրորդ երեսը ։
Աչքիդ առաջ թշնամին կահավորում է իր դիրքերը առաջադեմ չափանիշներով ։
Իսկ «գորշ ու դժգույն Շուշիի մատույցները ինն ամսում այնպես են կառուցապատել, որ թվում է հայրենիքի արժեքը չհասկացած ցանկացած ղեկավարի պետք է տանել ու գամել այնտեղ մի տեղ խաչին ,որ ամեն օր տեսնեն թշնամու ծաղկունքն ու իրենց ձախողած հայրենիքը։
Շուշիի մատույցներում այս պահին թունելի շինարարություն է գնում թշնամու կողմից ու աշխատանքները այնքան մեծածավալ են ,որ 5կմ հեռավորության վրա լսելի են շինարարական աշխատանքների ձայները ։
Իսկ մենք ...
Մենք դեռ նեղվում ենք ,թե ինչի՞ են Արցախին Հայաստանի բյուջեից գումար հատկացնում։
Այո ,նույն խորթ երեխայի նման ...
Արմինե Մելքոնյան