Թուրքական մեդիաները գրում են մոտ օրերին Սյունիքի համար զինված հակամարտության մեկնարկի մասին։ Խոսվում է "Զանգելան֊Զանգեզուր" ուղղության մասին։
Ընդ որում, ըստ թուրքական աղբյուրների` Հայաստանն ու Իրանը պատրաստվում են համատեղ գործողությունների։ Մի կողմից, հնարավոր է, գործ ունենք քաղաքական տեխնոլոգիայի հետ, որի կիրառման նպատակն է լեգիտիմացնել Թուրքիայի մասնակցությունը ռազմական գործողություններին` Իրանին զսպելու նպատակով։
Սակայն մյուս կողմից ակնհայտ է, որ նման սցենարի իրագործման դեպքում "Իրան֊Հայաստան" ասելով Հայաստանի տակ պետք է հասկանալ... "որոշ հյուսիսային ուժերի"։
Հասկանալով այդ ռիսկը` ՀՀ պսևդո֊իշխանության պարագլուխն այսօր ելույթ է ունենում բացահայտ հակառուսական թեզերով, իսկ օրեր առաջ էլ, իրանական աղբյուրների փոխանցմամբ, մերժում է Թեհրանի առաջարկը մասնակցելու Իրանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարների հանդիպմանը` Հայաստանի և Արցախի համար անվտանգության նոր մոդել մշակելու համար։
Հատկանշական է նաև, որ Էրդողանի նախիջևանյան այցի օրակարգում ադրբեջանական էքսկլավում մոդեռնիզացված ռազմական համալիրի բացումն է, ինչը կարող է կարևոր դեր խաղալ միջանցքի բացման և հետագայում հակաիրանական պլացդարմի ձևավորման գործում։
Գրում է Վահե Դավթյանը