Թուրքիայի քաղաքացիները ՀՀ-ում 72 գույք են ձեռք բերել, իսկ ադրբեջանցիները՝ 5 գույք․ Թովմասյան
Թուրքիայի քաղաքացիները ՀՀ-ում շուրջ 72 միավոր գույք են ձեռք բերել, իսկ Ադրբեջանի քաղաքացիները՝ 5 գույք։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը։
Վերջինիս խոսքով՝ ՀՀ-ում ոչ գյուղատնտեսական նշանակության անշարժ գույք կարող են ձեռք բերել ցանկացած պետության քաղաքացիներ։
«Մենք այստեղ ոչ մի խնդիր չենք տեսնում։ Ադրբեջանի քաղաքացիները գույք են ձեռք բերում ճամփորդական անձնագրով։ Մտավախություն չկա»,-ասաց նա։