Թույլ օղակ են գտել ու ի՜նչ կա կոտրում են ուսուցչի գլխին ու միակ մեղադրանքը կարող եմ ներկայացնել ուսուցչին

Արթուր Հայրապետյան Սեպտեմբեր 01, 2021

Այս հարցին չէի անդրադառնա և որպես կանոն պատվաստման թեմային չէի անդրադառնա , եթե չլիներ հասարակության մեջ մի մոտեցում , որ ուսուցիչը պատասխանատու է ամեն ինչի համար : 

Չէ , մարդի՛կ, ուսուցիչը պետություն չէ , պետության մի բաղադրիչն է ու պատասխանատու եք բոլորդ , իշխանից մինչև ռամիկ ...

Թույլ օղակ են գտել ու ի՜նչ կա կոտրում են ուսուցչի գլխին ու միակ մեղադրանքը կարող եմ ներկայացնել ուսուցչին , որ այդքան հնազանդվել ու լռել եք , սովորեցրել , որ դուք լուռ ենթարկա եք ու ձեր իրավունքներին տեր չեք կանգնել ...

Ուրեմն , էս ԱՆ պարտադիր կամավոր եզրույթով ուսուցչին պահանջում է պատվաստվել : Ուսուցիչը աշխատում է օրը միջինում 100 երեխայի հետ (թիվը մոտավոր է) : Երեխան ընտանիքում շփվում է միջինում (4֊5) մարդու հետ , էդ մարդիկ էլ Աստված գիտի , ո՞վ , որտե՞ղ , ի՞նչ...

Ուսուցիչը պետք է պատվաստվի, որ պաշտպանի իրեն և երեխային , բայց երեխայի ծնողը ուզի կպատվաստվի , չուզի՝ չի պատվաստվի ու ամեն օր կարող է վարակի փոխանցողը լինել: 

Էդ , որ ծնողներից թուղթ կամ պարտադիր թեսթ չեք պահանջում , հետո ի՞նչ մեխանիզմ կա պարզելու , որ երեխան ոչ թե վարակը ստացել է դպրոցում , այլ բերել է տանից ու վարակել , թե՛ ընկերներին , թե՛ ուսուցիչներին : 

Էդ որտե՞ղ է գրված , որ էս հասարակության մեջ միակ պատասխանատուններն են ուսուցիչն ու դասախոսը : Էդ , ո՜ր չափահաս ուսանողին չեք ստիպում կամ պարտադրում պատվաստվել , էդ ինչպե՞ս պետք է կանխարգելեք դասախոսի կրկնավարակման ռիսկը: 

Արդեն գժվել կարելի է , էս անարդար ու ոչ հավասարաչափ մոտեցումից ...

 

Սոֆյա Հովսեփյան

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024