Տղաները հաղթել են, բայց մահվանը չհաղթեցին

Արթուր Հայրապետյան Նոյեմբեր 06, 2021

Տղաները հաղթել են, բայց մահվանը չհաղթեցին. 

Երկնքում հոգոցի փոխված ամպեր կային։ Հավաքվածներից շատերը լուռ, իրենց ներսում արցունք կուլ տալով էին նայում միմյանց։ Լռությունը վերեւից էր իջել։ Տղաները հպարտությամբ նայում էին երկրավորներիս ու հաստատ հպարտ էին իրենք իրենցով, իսկ թե մենք հպարտ էինք` ապրողներս` այդպես էլ բառեր չգտնվեցին նկարագրելու։ Ամեն մեկն իր զգացողության մեջ էր։ Հերոս կորցրած ծնողների համար անսպի վերք` ցավ։ 

Մի կին ծառի տակ նստած լուռ արտասվում էր։ Մոտեցա` պինդ մնացեք։ Ասաց` էհ, բալա։ Բալա կորցնելուց հետո պինդ մնալ չի լինում։ 

Ցավ, որ չի անցնելու։ Ցավ, որ չի ամոքելու։ Ցավ, որ ամեն վայրկյան քեզ հիշեցնելու է քո պարտվողական տեսակի մասին։ Որովհետեւ տղաները ծառայության էին գնացել, որ հետ գային ու հաղթանակած հետ գային։ Տղաները թեեւ չպաչտվեցին, պարտվեցին քաղաքային իշխանությունները, որը անդառնալի հետեւանքներ թողեց։ 

Պատերազմի վերքը դեռ երկար է ցավելու բոլորիս սրտերում։ Դեռ երկար ենք փորձելու համակերպվել այն լույս տղաների չլինելու հետ, ովքեր չվախեցան և հանուն հայրենիքի տվեցին ամենաթանկը՝ կյանքը։ Երախտիքի, շնորհակալության ու պարտքի զգացումը խեղդում է յուրաքանչյուրիս, և մեզ մնում է միայն անընդհատ, ամեն օր խոսել հերոսների մասին, հիշել նրանց ու աղոթել նրանց հոգու հավերժական հանգստության համար։ 

 

Նոյեմբերի 6-ին «Գլենդել Հիլզ» թաղամասում բացվեց 44-օրյա պատերազմի հերոսների հիշատակն անմահացնող հուշարձան-խաչքար։ Տեղի ունեցավ խաչքարի օծման արարողություն, այնուհետև ներկաները ծաղիկներ խոնարհեցին, խոսեցին հայրենիքին արժանի զավակների սուրբ գործի և նրանց անունները սերնդեսերունդ հիշելու և փոխանցելու մասին։ 

 

ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ ԵՎ ԽՈՆԱՐՀՈՒՄ 

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024