Ուշադրություն, Ադրբեջանը` Ալյոշա Խոսրովյանի եւ Լյուդվիգ Մկրտչյանի նկատմամբ անհիմն դատավարական գործընթաց է սկսել, որը մեկնարկել է Բաքվի դատարանում

Արթուր Հայրապետյան Մայիս 24, 2021

Ինչքան էլ, որ մոռացության եք տվել մեր գերեվարված հայրենակիցներին, որոնք ամիսներ շարունակ պահվում են թշնամու ճանկերում, բայց պետք է հիշեցնեմ, որ այս իրավիճակում, որտեղ մենք ամենօրյա ռեժիմով փորձում ենք թշնամուն մեր եղած տարածքները զիջել խաղաղության դիմաց, իսկ թշնամին շարունակբար փորձում է իր երկրի շահը առաջ քաշել, անկախ նրանից, թե մենք որտեղ ենք հայտնվում, հայտնվելու, մեր իշխանությունները հարյուր տոկոսանոց մեր շահերից բխող հայտարարություններ է անում, փաստ է, որ մենք մնում ենք թշնամու ձեռքին խաղալիք, եւ ինչպես ուզում է թշնամին մենք այդպես էլ գործում ենք, իսկ թշնամին երբեք չի բավարարվում։ Սայլը տեղից չի շարժվում։ Հայաստանի Հանրապետության իշխանությունը իր երկրի` Ադրբեջանում ապօրինաբար գերի պահվող մեր քաղաքացիներին թողել է բախտի քմահաճույքին։ Ինչո՞ւ մենք մեր գերիներին թողեցինք բախտի քմահաճույքին, ու արագ վերադարձրեցինք նրանց գերիներին։ Սա մի՞թե կեղծ, միակողմանի խաղաղասիրություն չի, նամանավանդ որ դեռ պատերազմը չի ավարտվել, թե՞ կեղծ բարեպաշտություն, որ հանկարծ մեր մի կծու խոսքից թշնամին վրա չգա։ Հարցեր են, որ պատասխան չունենք։ 

Ուշադրություն, Ադրբեջանը` Ալյոշա Խոսրովյանի եւ Լյուդվիգ Մկրտչյանի նկատմամբ անհիմն դատավարական գործընթաց է սկսել, որը մեկնարկել է Բաքվի դատարանում։ 

Սա եւս մեկ անգամ ապացուցում է, որ Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի ոտնահարման հերթական կոպտագույն դրսեւորում:

Գերեվարված մեր քաղաքացիները ամիսներ շարունակ ապօրինի կերպով պահվում են Ադրբեջանում, իսկ այժմ կեղծ մեղադրանքներ առաջադրելով՝ նրանց փորձում են ենթարկել պատասխանատվության: Իսկ Ադրբեջանը բազմիցս հայտարարել է, որ մենք գերիներ չունենք նրանց մոտ, այլ` հանցագործներ։ Կեղծ մեղադրանքներով Ադրբեջանը փորձում է նվաստացնել մեր հայրենակիցներին, իսկ նրանց վերադարձը հայրենիք, այդպես էլ մնում է օդից կախված:

Սա նաեւ կոպտորեն խախտում է մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի եւ Ժնեւի 3-րդ կոնվենցիայի դրույթներով։

Արթուր Հայրապետյան

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024