Ուսուցիչների համար նոր ուղեցույց

Արթուր Հայրապետյան Դեկտեմբեր 21, 2021

Ուսուցիչների համար նոր ուղեցույց՝ ուսումնական ձեռնարկ երեխաների իրավունքների վերաբերյալ դպրոցներում օգտագործելու համար:

 

Հրապարակում ենք «Եկեք սովորենք երեխայի իրավունքները» ուղեցույցը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) համագործակցության արդյունքում: 

 

Ուղեցույցը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարի հրամանով երաշխավորվել է որպես ուսումնական նյութ դպրոցներում օգտագործելու համար:

 

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից ուղեցույցի համար անչափ կարևոր ջանքեր է գործադրել Երեխաների իրավունքների պաշտպանության բաժինը: 

 

Երեխաներին անհրաժեշտ է իրազեկել իրենց իրավունքների և այդ իրավունքների իրականացման հնարավորությունների մասին. այդ դեպքում երեխաները կկարողանան պատշաճ իրացնել իրենց իրավունքները, պաշտպանել այլ երեխաների իրավունքները և թույլ չտալ դրանց խախտումը, ինչպես նաև լինել իրավավիճակից ու սեփական վարքագծի նկատմամբ պատասխանատու քաղաքացիներ: 

 

Ուղեցույցում ներկայացված են երեխաների իրավունքներին առնչվող հաճախ հանդիպող իրավիճակներ և հարց ու պատասխանի, քննարկումների միջոցով հնարավորություն է ստեղծված սովորել երեխաների իրավունքները, ինչպես նաև գտնել երեխաների լավագույն շահերից բխող լուծումներ կոնկրետ իրավիճակների համար:

 

https://ombuds.am/images/files/8cbe89fe58d54b6ba1ff2f6ac5255737.pdf

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024