Վախենում են

Արթուր Հայրապետյան Դեկտեմբեր 20, 2021

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն իր ելույթում հիշեցնելով, որ երեկ Նիկոլ Փաշինյանը չի պատասխանել ուղիղ հարցին, թե ինչու չի գնում Արցախ, ասել է. «Փաշինյանը խուսափում է այցելել Արցախ, քանի որ վախենում է: Վախն այնքան խորն է նստած այս մարդու մեջ, որ չի համարձակվում որևէ քայլ անել, որը կզայրացնի Ալիևին»։

 

«ՉԻ». Ինչու Փաշինյանը Արցախ չի գնում, դա հասկանալի է, պարզ է, այստեղ քննարկելու բան չկա: Բայց...

 

Եթե էս ԱԺ ՔՊ խմբակցությունում գոնե մի հոգի տրամաբանող, մտածող, ուղեղն աշխատեցելու ունակություն ունեցող լիներ, պատասխան հարցը կտար Աղվան Վարդանյանին: Կհարցներ՝ իսկ Ռոբերտ Քոչարյա՞նն ինչի չի գնում Արցախ: Շատ ուղիղ հարց: Ինչի՞ չի գնում: Ոնց որ թե Քոչարյանը Արցախի հետ ավելի շատ կապ ունի, քան Նիկոլ Փաշինյանը:

 

Բա հարցրեք, էլի: Ե՞րբ է վերջին անգամ գնացել: Մի տարի առաջ: Ինչպես և՝ Փաշինյանը:

 

Բա ինչի՞ չի գնում, քաջալերում արցախցիներին, ելույթ ունենում Արցախի խորհրդարանում, ձեռքը խփում սեղանին, հայրենասիրական ճառեր ասում, Ստեփանակերտում հանրահավաք հրավիրում, Արցախի շրջաններով պտտվում, մարդկանց հետ հանդիպում: 

 

Որևէ մեկին չի՞ զարմացնում, որ Քոչարյանը կտրականապես խուսափում է Արցախ գնալուց: Ո՞վ է ձեռքը բռնել, խանգարող կա՞: Ու սա դեռ՝ Արցախ գնալու մասին ենք խոսում, ոչ թե վերադառնալու: Գնար, նորից Ադրբեջանին ծնկի բերեր, Շուշին ու Բաքուն գրավեր, ոնց որ 20 տարի հանրությանը պարծեցել է այդ հեքիաթներով: Թող այդ հեքիաթները իրականություն դարձնի: 

 

Տվեք այդ հարցը: Անհասցե ենք գրում, քանի որ ՔՊ-ի պատգամավորներն անհույս են: Մենք գիտենք, թե ինչի չի գնում, բայց կցանկանայինք «հերոսից» լսել հարցի պատասխանը:

 

ՉԻ

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024