Վերադառնում ենք խորհրդարան, բացառապես մեր օրակարգով. Սաղաթելյան
Ընդդիմությունը սեպտեմբերին կգնա խորհրդարան, բայց՝ իր օրակարգով: Այս հարցում դիրքորոշման փոփոխություն չկա․ «Երկիր Մեդիա»-ին հայտնեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Ըստ նրա՝ իշխանական պատգամավորների օրակարգը ընդհանրապես չի սպասարկում հայ ժողովրդի շահը, իսկ ընդդիմության բոլոր նախաձեռնությունները բոյկոտվել են։