Վերջնական կործանման ենք գնում ազգովի

Արթուր Հայրապետյան Հոկտեմբեր 23, 2021

Ցավոք եկել հասել են այն օրվան, որ այլեւս նիկոլը որեւէ դերակատարություն չունի մեր երկրում, որպես ինքնուրույն որոշող։ Նոյեմբերի 9-ին, ինչ էլ դեմ տան, ստորագրելու է։ Բայց դա այնպես չի, որ իր սրտով չի։ Եթե իր սրտով չլիներ, ապա մեկ տարի առաջ կրթողներ ու ամոթու կհեռանար։ Բայց քանի որ այս մարդը, ոչ պատասխանատվության զգացում ունի, ոչ էլ մեղավոր է իրեն ճանաչում 5000 զոհի առաջ, հայրենիքի կորստի համար` մնաց, որպեսզի հայրենիքը վերջնահատակ կործանի։ 

Ցավալի է, որ ընդդիմությունն էլ իր հերթին է սպասում։ Սպասում է, թե երբ հայրենիքը կկործանվի վերջնական, որ առաջ գա։ Մինչդեռ մանդատը ավելի կարեւորվեց, քան հայրենիքը։ Մանդատը առան, ու ոչ պայքարի, ոչ էլ նիկոլի ցանկությունները զսպող չեղավ։ Իսկ թե ինչո՞ւ համաձայնեցին ընտրության գնալ, արդեն իսկ պարզ է` մանդատ էր պետք, որ հետագայում այն ծառայեր իրենց շահերին, բայց ոչ երբեք երկրի։ 

Հանրությունը շոկի մեջ է։ նիկոլ ընտրողը քիչ-քիչ փոշմանում է, բայց դե արդեն ուշ է, բայց քանի որ երկրի կորուստը մարդկանց այդքան էլ հետաքրքիր չէ, ինչքան որ հետաքրքիր է անձնական գրպանը, այդ մարդիկ չեն կարող որեւէ դերակատարություն ունենան երկիրը փրկելու չարիքից։ Մյուս մասն էլ անտարբեր է, որն ավելի վատ տեղ է տանում։ Իսկ մի փոքրիկ հատված, որ մնացել է դեռ երկրում, կամ գնում է, կամ էլ տանջամահ լինում։ 

Ստացվում է, որ մենք էլ մեր հերթին ենք մեղավոր։ Մեղավոր ենք, որ նստել ու սպասում ենք, թե ինչ է ստորագրելու ազգակործանը, իսկ վերջում մենք ինչի առաջ ենք կանգնելու։ 

Արցախը ճանաչվելու է Փաշինյանի թեթեւ ձեռքով` ադրբեջանական, իսկ Սյունիքը նույն Արցախի ճանապարհով։ Իսկ դրանից հետո, թե ով է գալու ու փրկելու հայրենիքը, որ այլեւս փրկելու բան էլ չի մնալու, մնում է օդից կախ, ու արդեն հետաքրքիր էլ չէ։ Երկիրը կորցնելուց հետո երկիրը չեն փրկում։ 

Իսկ շարունակական մեղադրանքները, թե Ռուսաստանը շարունակում է մեր տեղը որոշել, ու մարդիկ սկսում են Ռուսաստանին մեղադրել, մի մասն էլ ԱՄՆ -ին է մեղադրում, դե Իրանն էլ դուրս չի մնում մեղադրանքների շարքից, ու առանց մեզ մեղադրելու, առանց դասեր քաղելու էլ սպասում ենք վաղվան։ Կարեւորը մենք մեր մեղավորությունը չընդունենք եւ վերջ։ Թե ինչո՞վ ենք նիկոլից լավը, այ էստեղ` ոչնչով։ Կապիտուլյանտին հանդուրժում ենք, ու փորձում դրսի ուժերին մեղադրել։ Իսկ եթե մենք տեր չենք մեր եղածին, ապա ինչ պետք է անի մեկը, որը լավ էլ տեր է.. ոչ դիվանագիտություն ունեցանք, ոչ էլ ղեկավար։ Կարեւորը մեզ ասել է չարիքը, որ գնում ենք խաղաղության դարաշրջան.. ուրեմն կգնանք։

 

Արթուր Հայրապետյան

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024