Վերլուծական. քաղաքակրթական

Արթուր Հայրապետյան Մայիս 12, 2022

> ՎԵՐԼՈԻԾԱԿԱՆ N 35

 

  Քաղաքակրթական մի խնդրի մասին

 

Ստորև ասելիքս բացարձակապես բարոյական հարթության տիրույթում է, բայց կարող են ոմանք քաղաքականացնել՝ ըստ «ճաշակի»: Երեկ իմ երթևեկը համընկավ ՀԱՅ Կանանց երթի հետ, և ես տևական ժամանակ մնացի խցանումների մեջ: Մի քանի անգամ անտրտունջ շրջանցեցի Պռոշյան-Դեմիրճյան, Պռոշյան-Բաղրամյան հատվածները... Ավելի ուշ իմացա, որ մի գետնաքարշ կենդանի ծայրահեղ լկտիություն է դրսևորել՝ մեքենան վարելով երթ անող մեր ՀԱՅ Կանանց հանդիպակաց: Իսկապես ի պատիվ երթի տվյալ հատվածի անվտանգությունն ու կարգը սպասարկող Ոստիկանների, սույն անհայտ ծագման կենդանին տեղում ձերբակալվել է: Սկսած առնվազն 2015-ից մինչև 16, 18 և այս օրերին էլ ինձ համար նվազագույնը քաղաքակրթական թշնամի են բոլոր նրանք, որոնք չեն հարգում, ավելին՝ պիտակավորում և ծաղրում են գաղափարի, Երկրի, Հայրենիքի ու Պետության ներկայի ու գալիքի համար պայքարող «շարքային» քաղաքացուն: Առավել ևս՝ «հայերեն» ասած՝ ավտոն քշում են երթ անող կանանց վրա: Դու կարող ես (մտավորականը՝ պարտավոր է) որևէ կամ բոլոր կուսակցությունների հետ համաձայն չլինել, բայց չես կարող, ավելին՝ նվազագույնը պարտավոր ես չթքել էն Գաղափարի ու Գիտակցության վրա, որ կրում են հենց նաև քո էկզիստենցիալ խնդրով մտահոգ ազգակիցները, որոնց մեջ են ինձ համար թանկ ու Ազգը ներկայացնող շատ Անուններ ու Ընկերներ: Կրկնում եմ՝ հատկապես 2018-ին եմ ասել և հիմա էլ հաստատում ու պնդում եմ՝ խաղաղ երթ անող հայ կանանց վրա մեքենա քշողը պիղծ գոյանք է, ճանապարհ փակած և ակնհայտ հաշմանդամ ՏՂԵՐՔԻՆ սահման «ուղարկողը» պիղծ գոյանք է, պայմանական ասած՝ Կարին Տոնոյան, Խաչիկ Մանուկյան, Դավիթ Ամալյան և մեր բոլոր զոհված ու վիրավորված ՏՂԵՐՔԻ ծնողին ու հարազատին պիտակավորողն ու անվանարկողը պիղծ գոյանք է...

 

Հ.գ. Իսկ ամենակարևորը՝ պիղծ գոյանք են բոլոր նրանք՝ անկախ ռանգից, որոնց գանգերում չի տեղավորվում Հայաստանի ու Հայոց ԲԱՆԱԿԻ լինելիությունը ու գալիք հաղթանակների Երազը, Տեսիլքը և գործուն Նպատակը: Փառքը ԶԻՆՎՈՐԻՆՆ է, Պատիվը ՈՒՍՈՒՑՉԻՆԸ, ուրեմն դարձյալ սկսենք քաղաքակրթել ու Ազգակրթել Դպրոցում ու դպրոցից, որ «ավարտվի» Բանակում ու Բանակով:

 

Գոռ Հարությունյան

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024